2024 թվականի ԲիՕՆ ԲԻԶՆԵՍ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ
Արմինե Հովհաննիսյան
ՍՄՄ դասընթացի շրջանակներում շատ հետաքրքիր ու հագեցած դասեր ենք ունեցել։ Տեսական դասերին զուգահեռ հագեցած պրակտիկ դասեր ենք անցկացրել։ Ընկեր Աննայի մասնագիտական և մարդկային որակների մասին էլ չխոսեմ. հիանալի մասնագետ էր ու լավ մարդ , մանրամասն ու հասկանալի բացատրում էր ամեն բան, ոչ մի հարց բաց ու չհասկացված չէր թողնում։ Beon Busines Academy -ում շատ դրական ու հաճելի միջավայր էր , ինչը սովորելն էլ ավելի հաճելի էր դարձնում ։ Պարբերաբար գրում էինք ամփոփիչ թեստեր,ինչի շնորհիվ հասկանում էինք, թե ինչն էինք լավ յուրացրել, ինչը ոչ։ Հետո նորից մեր սխալների վրա աշխատելով հասնում էինք ցանկալի արդյունքին։
Հեղինե Մեխակյան
ԲիOն Բիզնես Ակադեմիայում SMM
Սյուզաննա Դուրգարյան
Դասընթացի հետ կապված տպավորություններս միայն դրական են։ Սկզբում տպավորություն էր, թե ԲիՕն գալու միակ նպատակս նոր մասնագիտություն և գիտելիքներ ստանալն էր, այնինչ ընկերական միջավայրը և ջերմ վերաբերմունքը ավելի մեծ ձեռքբերում էին։ Բոլոր դասերը շատ հետաքրքիր են անցել և վստահ կարող եմ ասել, որ յուրաքանչյուր ուսանող դասընթացը ավարտում է որպես գրագետ մասնագետ։ Շնորհակալ եմ ԲիՕն-ի ողջ թիմին նման ջերմ և հաճելի միջավայր ստեղծելու համար։ Հատուկ շնորհակալություն դասընթացավարներին իրենց գիտելիքները և տարիների փորձը փոխանցելու համար։ Շնորհակալ եմ հատկապես ընկեր Աննային, այս 3 ամիսները դրական էմոցիաներով և հետաքրքիր պահերով լցնելու համար Հատկապես հետաքրքիր էր Ինստագրամի և Ֆեյսբուքի վերաբերյալ գործնական աշխատանքների հատվածը, երբ ստացած տեսական գիտելիքները կիրառում էինք նաև գործնականում, քանի որ ԲիՕն-ում առկա էր անհարժեշտ համակարգչային տեխնիկան։ Այս գործընթացը նպաստում էր գիտելիքների ամրապնդմանը։
Մարիամ Վանոյան
Բարև ձեզ, օյյ ես ակադեմիայից էնքան մեծ բան եմ տարել իմ հետ, որ բառերով բացատրելու չէ ու ինչքան էլ փորձեմ բացատրել միեւնույն է իրական հաճույքն ու զգացողությունները որոնք որ ունեցել եմ դասընթացի ընթացքում չեմ կարող փոխանցել։ Ու մի բան կարող եմ հստակ ասել, եթե ուզում եք հաշվապահական կամ SMM-ի դասընթացի մասնակցեք միանշանակ BeOn բիզնես ակադեմիա գնացեք
Անահիտ Ասատրյան
Դասընթացը շատ արդյունավետ էր, գլխավոր առավելությունը ինձ համար այն է, որ տեսական գիտելիքներից բացի ստանում ենք նաև գործնական գիտելիքներ, ինչը հեշտացնում է հետագայում աշխատանք գտնելը: Այս դասընթացը շատ լավ հնարավորություն էր, կարճ ժամանակահատվածում նոր մասնագիտություն ձեռք բերելու համար։
Աբրահամ Բաղդասարյան
Մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետները մեզ տվեցին մաքսիմալ գիտելիքներ ու դասընթացները համարում եմ 100% ով արդյունավետ ու բոլոր նրանց ովքեր ցանկանում են նոր մասնագիտություն ձեռք բերել միանշանակ խորհուրդ եմ տալիս ԲիՕն ակադեմիարի դասընթացներին մասնակցել։ Ես անկեղծ ուսանողական տարիներս վերհիշեցի։ Ամեն ինչ հիանալի էր թե մատնագիտական գիտելիքները, թե մարդկային վերաբերմունքը
Աննա Եղիազարյան
«Հաշվապահություն 0-ից» դասընթացի յուրաքանչյուր օրն եղել է շատ արդյունավետ, հագեցած, հետաքրքիր և ուրախ։ Ամենահաճելին այն էր, որ հենց առաջին օրվանից ընկեր Տիգրանը ստեղծեց շատ ջերմ, անկաշկանդ միջավայր և վստահ կարող եմ ասել, որ դասընթացավարի հետ անմիջական և ընկերական փոխհարաբերություններն էլ ավելի հաճելի և արդյունավետ են դարձնում դասընթացը։ Ոչ մի վայրկյան չեմ փոշմանել, որ մասնակցել եմ դասընթացին, ես ձեռք բերեցի և՛ նոր մասնագիտություն, նոր գիտելիքներ, և՛ լավ ընկերներ։ Շնորհակալ եմ շատ, ԲիՕն բիզնես ակադեմիա: Դուք լավագույնն եք։