fbpx

Beon Academy

BeOn Business Academy

Բլոգ

vortex-sovorel-hashvapahutyun-blog-cover-photo

Կրթական

Որտե՞ղ սովորել հաշվապահություն

Հաճախ տրվող հարցերից

13 Հունիսի, 2024

hashvapahutyun-0-ic-dasyntaci-masin-amen-inch

Կրթական

Ամեն ինչ «Հաշվապահություն 0-ից» դասընթացի մասին

Ամենատարածված խնդիրը, որը միավորում է մեզ բոլորիս։

12 Ապրիլի, 2024

Մոտիվացիա

Ի՞նչ ես լսել հաշվապահության մասին, որը իրականությանը չի համապատասխանում

Կարծիքնե՜ր, կարծիքներ հաշվապահների մասին...

10 Ապրիլի, 2024

Մոտիվացիա

Ուսանողներ, ովքեր միացան մեր թիմին՝Նորայր Ղազարյան

Սա ԲիՕնն է։ Այստեղ 2 տարի առաջ..

28 Մարտի, 2024

cover-photo-kyanqy-ashxatanqayin-jamericheto

Մոտիվացիա

Ինչպե՞ս ապրել ոչ աշխատանքային ժամերին

Ինչպե՞ս ճիշտ օգտագործել հանգիստը

28 Մարտի, 2024

blog-photo-inchpes-hishel-sovoracy

Կրթական

Ինչպե՞ս մտապահել սովորածը երկար ժամանակահատվածում

Ամենատարածված խնդիրը, որը միավորում է մեզ բոլորիս։

17 Հունվարի, 2024

Անչափ շնորհակալ եմ ԲիՕն բիզնես ակադեմիայի ողջ անձնակազմին, հատկապես՝ Լավրենտ Հովսեփյանին, կայուն գիտելիքներ փոխանցելու համար, համբերատար նույն բանը մի քանի անգամ բացատրելու համար.
Ինչպես նաեւ շնորհակալ եմ ձեր միջոցով լավ ընկերներ ձեռք բերելու համար համար։

Դասընթացը տվեց շատ մեծ արդյունք, մեծ գիտելիքներ հետագայում լավ աշխատանք գտնելու հնարավորություն։
Անչափ շնորհակալ եմ

hashvapahutuun-0-ic-dasyntaci-karciq-lusine-exiazaryan

Լուսինե Եղիազարյան

«Հաշվապահություն 0-ից օնլայն դասընթաց

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԲիOն Բիզնես ակադեմիայի ողջ անձնակազմին:
Ամենաբանիմաց ու պրոֆեսիոնալ դասընթացավարներից Լավրենտ Հովսեփյանի շնորհիվ կարողացա տարբերել դեբետը կրեդիտից, ու հնարավորինս կողմնորոշվել ՀԾ-ի խճճված աշխարհում:
ԲիՕնում ուսանելու 5 ամիսները տվեցին ինձ խորը գիտելիքներ հաշվապահական հաշվառման վերաբերյալ, մոտիվացիա՝ այդ գիտելիքները ներդնելու աշխատանքի մեջ և իհարկե ինքնավստահություն: Այս դասընթացի ընտրված ոչ ֆորմալ ձևաչափը լավագույն արդյունքի գրավականն էր: Բիօնից, որպես ուսանող, հեռանում եմ հաճելի հիշողություններով,իսկ հետագայում, հուսով եմ համագործակցելու շատ առիթներ կունենամ:

Արմինե Պետրոսյան

«Հաշվապահություն 0-ից » դասընթաց

Գրանցման հայտ

Ստանալ
խորհրդատվություն

Շնորհակալություն հայտը լրացնելու համար

Մեր մասնագետը հնարավորինս շուտ կապ կհաստատի Ձեզ հետ։

Շնորհակալություն գրանցման հայտը լրացնելու համար

Մեր մասնագետը հնարավորինս շուտ կապ կհաստատի Ձեզ հետ մնացած մանրամասները ներկայացնելու համար

Ունենալով աշխատանքային փորձ հաշվապահական ոլորտում Երեւանում, եւ տեղափոխվելով Գյումրի՝ որոշեցի ավելի խորը ուսումնասիրել հաշվապահի մասնագիտությունը։
Հետաքրքրվելով, թե որտեղ կարելի է ավելի հմտանալ հաշվապահության մեջ որպես մասնագետ` ընտրությունս միանշանակ կանգնեց ԲիՕն բիզնես ակադեմիայի վրա։
7 ամիսներն ինձ տվեցին ինչպես խորը մասնագիտական գիտելիքներ, այնպես էլ հաշվապահական գործիքներին արագ ու արդյունավետ տիրապետելու հմտություններ։
«Հաշվապահություն 0-ից» դասընթացն ավարտելուց հետո որոշեցի ուսումնասիրել նաեւ հանրային հատվածի հաշվապահությունը։ Այսպիսով ձեռք բերեցի նոր հմտություններ եւ կարողություններ հաշվապահության ոլորտում։
Շնորհակալ եմ ԲիՕնի փորձառու ու բանիմաց մասնագետներին՝ Տիգրան Մինասյանին եւ Լավրենտ Հովսեփյանին, ովքեր իրենց գիտելիքներով ու փորձով կիսվեցին մեզ հետ։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ ԲիՕն թիմի մի մասնիկն եմ։

hashvapahutyan-dasyntaci-karciq-arevik-manukyan

Արեւիկ Մանուկյան

«Հաշվապահություն 0-ից » դասընթաց

Անչափ շնորհակալ եմ ԲիՕն Բիզնես Ակադեմիային նման հնարավորություն ստեղծելու համար՝ խոսքս օնլայն դասընթացների մասին է։
Ովքեր դեռ կասկածում են որ կարելի է լիարժեք գիտելիքներ ձեռք բերել օնլայն հարթակում ասեմ, որ ԲիՕն Բիզնես Ակադեմիայի հմուտ, հոգատար, անչափ ուշադիր յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ անձնակազմի հետ անհնարին ոչինչ չկա։
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Լավրենտ Հովսեփյանին, մեզ փոխանցված անգին գիտելիքների, իր ծով համբերատարության համար։ Շնորհակալ ենք հինգ՝ անչափ հետաքրքիր ու հաճելի ամիսների համար

hashvapahutyan-dasyntac-karciq-Ani-zhamkochyan

Անի Ժամկոչյան

«Հաշվապահություն 0-ից » դասընթաց

<<Հաշվապահություն 0-ից>> դասընթացի յուրաքանչյուր օրն եղել է շատ արդյունավետ, հագեցած, հետաքրքիր և ուրախ։

Ամենահաճելին այն էր, որ հենց առաջին օրվանից ընկեր Տիգրանը ստեղծեց շատ ջերմ, անկաշկանդ միջավայր և վստահ կարող եմ ասել, որ դասընթացավարի հետ անմիջական և ընկերական փոխհարաբերություններն էլ ավելի հաճելի և արդյունավետ են դարձնում դասընթացը։
Ոչ մի վայրկյան չեմ փոշմանել, որ մասնակցել եմ դասընթացին, ես ձեռք բերեցի և՛ նոր մասնագիտություն, նոր գիտելիքներ, և՛ լավ ընկերներ։ Շնորհակալ եմ շատ, ԲիՕն բիզնես ակադեմիա: Դուք լավագույնն եք։

hashvapahutyan-dasyntaci-usanox-anna-exiazaryan

Աննա Եղիազարյան

«Հաշվապահություն 0-ից դասընթաց

Շնորհակալ եմ ԲիՕն Բիզնես Ակադեմիայի ողջ անձնակազմին,մեզ հարուստ գիտելիքներ տալու համար:
Եվ ես վստահ եմ այստեղից ոչ միայն ես,այլ բոլոր ուսանողներն են ավարտում տպավորված,հիշողություններով լի և վստահ ստացած գիտելիքների վրա,որը մեզ տվել է Տիգրան Մինասյանը:
Դասընթացը մեզ հնարավորություն տվեց աճել,զարգանալ,ձեռք բերել և գիտելիքներ և ընկերներ։

hashvapahutyun-o-ic-dasyntaci-karciq-aida-petrosyan

Աիդա Պետրոսյան

«Հաշվապահություն 0-ից » դասընթաց

SMM-ի մասին իմացել եմ հիմնականում բլոգերներից, հետո ֆեյսբուքիս էջում սկսեցին հայտնվել գովազդներ ոլորտի մասին մասին: Փնտրելով SMM դասընթացներ, հիմնականում օնլայն տարբերակների էի հանդիպում։ Իսկ ես փնտրում էի օֆլայն դասընթաց։
Իրականում երբեք չէի մտածի, որ այս դասընթացը այսքան մեծ ազդեցություն կարող է ունենալ իմ կյանքում, մինչ դասընթացը չէի հետաքրքրվել մարքեթինգով, իսկ հիմա, որքան խորանում եմ այդ ոլորտում, այնքան սիրահարվում եմ աշխատանքիս։
Մինչ դասընթացը մտավախություններ հիմնականում չեն եղել, քանի որ դեռ խորապես չէի պատկերացնում մասնագիտությունը։ Գրաֆիկի հետ կապված կային որոշ խնդիրներ, իսկ այս դասընթացի դասընթացավարը միակն էր, որ պատրաստակամություն հայտնեց հարցերի դեպքում անպայման օգնել և ուղղորդել։
SMM–ի շնորհիվ կարողացա կյանքումս գտնել երկու սիրելի մասնագիտություններ և համատեղել դրանք։ Շնորհակալ եմ Բիօն թիմին, հատկապես դասընթացավարին՝ Աննային, ամեն հարցում օգնելու և աջակցելու համար։

smm-dasyntac-karciq-ani-varosyan

Անի Վարոսյան

It's time for SMM դասընթաց

Դասընթացը շատ հագեցած ու հետաքրքիր է եղել։ Ես արդեն դասընթացի ընթացքում էնքան գիտելիք ունեի, որ արդեն աշխատում էի երկու պրոյեկտի(բիզնեսի) հետ։ Սիրելի դասընթացավարը՝ Աննան մանրակրկիտ ու հասկանալի էր բացատրում ամեն մի դետալ։ էնպես որ անհնար էր չհասկանալը որեւէ բան։ Դասընթացը եւ տեսական, եւ պրակտիկ առումով շատ հետաքրքիր է անցել։ Շնորհակալություն Տոնոյան Աննային իր գիտելիքները մեզ հետ կիսելու եւ ԲիՕն բիզնես ակադեմիային այս դասընթացին մասնակցելու հնարավորություն տալու համար։

smm-dasyntaci-karciq-arpine-simonyan

Արփինե Սիմոնյան

It's time for SMM դասընթաց

Բազմիցս նկատել եմ SMM մասնագետների պահանջարկը շուկայում և ունենալով գրաֆիկ դիզայների մասնագիտություն, սկսեցի մեծ հետաքրքրություն ունենալ դարի պահանջարկ վայելող մասնագիտություններից մեկի՝ SMM-ի նկատմամբ։
Ծանոթանալով ԲիՕն բիզնես ակադեմիայի կողմից կազմակերպվող դասընթացին, գրանցվեցի, հասկանալով, որ գիտելիքները խորացնելու ու մասնագիտանալու ճիշտ ժամանակն է։ Մեծ ոգևորությամբ ու եռանդով եմ մասնակցել դասընթացին։ Պատճառը շատ պարզ է․ ոչ միայն ընտրել էի հետաքրքիր ու զարգացող մասնագիտություն, այլ նաև դասերն անցնում էին շատ ջերմ, մոտիվացնող միջավայրում ՝ շնորհիվ մեր պրոֆեսիոնալ ու անմիջական դասընթացավար Աննա Տոնոյանի։ ԲիՕնում ուսանելու ամիսների ընթացքում ձեռք բերեցի խորը գիտելիքներ SMM-ի վերաբերյալ, ինչպես նաև մոտիվացիա՝ այդ գիտելիքները աշխատանքում կիրառելու համար։ Հուսով եմ համագործակցելու առիթներ կունենամ։

smm-dasyntac-karciq-nune-adamyan

Նունե Ադամյան

It's time for SMM դասընթաց

Գրանցման հայտ

Հաջողելու համար ինքդ քեզ պետք է չորս հարց տաս՝ ինչու՞, ինչու՞ ոչ, ինչու՞ ոչ ես, ինչու՞ ոչ հիմա (Ջիմի Դին)։
Այս խոսքերից ոգեշնչվեցի և ճիշտ ժամանակին գտա Բիօն բիզնես ակադեմիային։ Շնորհակալ եմ ձեր գրագետ թիմին։
Հաշվապահական դասընթացի 5 ամիսների ընթացքում ձեռք բերած գիտելիքները և արդյունքը գերազանցեցին իմ սպասելիքները։ Օնլայն տարբերակը իմ դեպքում շատ հարմար էր։
Անչափ շնորհակալ եմ Լավրենտ Հովսեփյանին, իր Մարդ տեսակին, գիտելիքը ճիշտ մատուցելու, դիմացինին հարազատաբար ընկալելու տեսակին։
Նա հրաշալի դասախոս է և ինձ համար արդեն հարազատ ընկեր։

hashvapahutyan-dasyntaci-usanoxi-photo-luiza-mikoyan

Լուիզա Միկոյան

«Հաշվապահություն 0-ից օնլայն դասընթաց

Դասընթացից առաջ մյուս աշխատանքների հետ զուգահեռ զբաղվել եմ հաշվետարությամբ ու ցանկություն առաջացավ բուն հաշվապահությամբ եւս զբաղվել։
Քանի որ չունեի համապատասխան կրթություն որոշեցի մասնակցել ԲիՕնի կազմակերպած «Հաշվապահություն 0-ից» դասընթացին։
Դասընթացի ընթացքում հետաքրքրությունս դեպի մասնագիտություն ավելի մեծացավ ու հասկացա, թե իրականում ինչով եմ ուզում զբաղվել։ Տեսական ու գործնական պարապմունքների շնորհիվ սկսեցի ձեռք բերել հաշվապահին անհրաժեշտ բոլոր մասնագիտական հմտությունները։
Գրագետ կազմակերպված դասընթացի շնորհիվ հիմա աշխատում եմ որպես հաշվապահ։
Անչափ շնորհակալ եմ Լավրենտ Հովսեփյանին՝ գիտելիքների ու միշտ օգնելու պատրաստակամության համար։

hashvapahutyun-0-c-dasyntac-karciq-susanna-khachatryan

Սուսաննա Խաչատրյան

«Հաշվապահություն 0-ից » դասընթաց