Ի՞նչ հմտություններ են ամենաշատը գնահատում գործատուները 2026 թվականին
Դու՞ էլ ես կարծում, որ աշխատանքի ընդունվելը կախված է միայն դիպլոմի կամ աշխատանքային փորձի առկայությունից:
Իրականում դրանք կարևոր կետեր են, բայց վաղուց արդեն միակը չեն:
Այսօր գործատուները հաճախ ընտրում են ոչ թե այն թեկնածուին, ով ամենաշատ գիտելիքն ունի, այլ նրան, ով կարողանում է կիրառել այդ գիտելիքը, արագ սովորել ու հարմարվել փոփոխություններին:
Աշխատաշուկան փոխվում է շատ ավելի արագ, քան մի քանի տարի առաջ։
Նոր տեխնոլոգիաներ են հայտնվում, մասնագիտություններն են փոխվում, իսկ դրանց հետ փոխվում են նաև գործատուների սպասելիքները։
Հենց այդ պատճառով այսօր ամենամեծ առավելությունը ոչ թե ամեն ինչ իմանալն է, այլ
սովորելու պատրաստակամությունը։Եթե դու կարողանում ես արագ յուրացնել նոր գործիքներ, հետաքրքրվում ես ոլորտի փոփոխություններով և չես վախենում նոր հմտություններ ձեռք բերելուց, դու շատ ավելի մրցունակ ես դառնում աշխատաշուկայում։
Մեկ այլ կարևոր հմտություն հաղորդակցությունն է։Կարող ես լինել շատ լավ մասնագետ, բայց եթե չես կարողանում ներկայացնել գաղափարներդ, աշխատել թիմի հետ կամ հասկանալ հաճախորդի կարիքները, դժվար կլինի աճ գրանցել մասնագիտության մեջ։
Գործատուները գնահատում են այն մարդկանց, ովքեր կարողանում են արագ ներգրավվել թիմում ու հաղորդակցվել։
Այսօր ավելի ու ավելի կարևոր է նաև նախաձեռնողականությունը։Ոչ ոք չի սպասում, որ նոր աշխատակիցը կիմանա ամեն ինչ։ Բայց շատ ընկերություններ սպասում են, որ նա հարցեր կտա, կփորձի հասկանալ, կառաջարկի գաղափարներ և պատասխանատվությամբ կմոտենա իր աշխատանքին։
Սա ավելի մեծ արժեք ունի, քան տարիների փորձը։
Մեկ ուրիշ հմտություն, որը գնալով ավելի կարևոր է դառնում,
խնդիրներ լուծելու կարողությունն է։Աշխատավայրում ամեն օր առաջանում են իրավիճակներ, որոնց պատրաստի պատասխանները չկան։ Այդ պահին գործատուն գնահատում է ոչ թե այն մարդուն, ով միայն տեսնում է խնդիրը, այլ նրան, ով փորձում է գտնել լուծումը։
Իսկ տեխնիկական հմտություննե՞րը։Դրանք, իհարկե, շարունակում են կարևոր մնալ։ Սակայն նույնիսկ ամենապահանջված մասնագիտություններում ծրագրերը, գործիքներն ու աշխատանքային մեթոդները փոխվում են։ Այդ պատճառով այսօր ամենաարժեքավոր հմտություններից մեկը
սովորել չդադարելն է։Գործատուն գիտի, որ ցանկացած ծրագիր կարելի է սովորել։ Իսկ հետաքրքրասիրությունը, պատասխանատվությունը, ճկուն մտածելակերպը և զարգանալու ցանկությունը շատ ավելի դժվար է ձևավորել։
Եթե այսօր մտածում ես, թե որ հմտության վրա կենտրոնանալ, փորձիր ընտրել այն, որը քեզ մրցունակ կդարձնի նաև հինգ տարի հետո։
Որովհետև ապագայում առավելություն կունենան նրանք, ովքեր կարողանում են շարունակել սովորել, հարմարվել և զարգանալ։
Հենց այդ մարդիկ են ամենապահանջվածը 2026 թվականին։ Եվ, ամենայն հավանականությամբ, այդպես կլինի նաև առաջիկա տարիներին։