Սխալներ SMM-ում, որոնք կարող են հարյուր հազարավոր դրամների կորուստ պառճառել
1.Սխալ ընտրված նպատակ տվյալ գովազդի համար.
Յուրաքանչյուր գովազդ, որը տեղադրվում է ֆեյսբուքում եւ ինստագրամում ունի տեխնիկապես ի սկզբանե ընտրված նպատակ, որի շնորհիվ տվյալ գովազդի շրջանակներում մենք ստանում ենք այն, ինչ «պահանջել ենք»։
«Պահանջը» սխալ ձեւակերպելու արդյունքում մենք բնականաբար չենք ստանա այն արդյունքները, որոնք ակնկալել էինք, ու կկորցնենք գովազդի վրա ծախսված գումարները.
2.Թրենդների կուրորեն կրկնօրինակումներ.
Կատեգորիկ սխալ է կրկնել բոլոր տարածված թրենդները՝ առանց վերլուծելու՝ դրանք արդյոք տեղավորվում են ձեր ոլորտի տրամաբանության մեջ ու առանց հասկանալու, թե ի վերջո ինչպես է ընդունելու ձեր թիրախային լսարանը նման հրապարակումները։
3. Չպլանավորել հրապարակումներն ու դրանք անել «ըստ անհրաժեշտության»։
Կոնտենտի պլանավորումը smm-ի աշխատանքների մեջ ամենակարեւոր փուլերից մեկն է ու հենց ճիշտ պլանավորման շնորհիվ է, որ էջը ունենում է թե ճանաչելիության բարձրացում, թե վաճառքներ, թե բարձր ներգրավվածություն։
Առանց պլանավորված կոնտենտի էջը ունենում է վաճառքներ միայն թիրախային լսարանի այն խմբի մոտ, ովքեր արդեն իսկ ունեն տվյալ պրոդուկտի կարիքը։ Իսկ նման արդեն պատրաստի հաճախորդների թիվը անհամեմատ ավելի փոքր է։