Հաշվապահության դասընթացի ուսանողը պատմում է հաշվապահական 5 ամիսների մասին
Ինչպես՞ էին անցնում հաշվապահության դասընթացի պարապմունքները։
— <<Հաշվապահություն 0-ից>> դասընթացի յուրաքանչյուր օրն եղել է շատ արդյունավետ,, հետաքրքիր, ուրախ, եւ հագեցած՝ ինչպես տեսական այնպես էլ գործնական պարապմունքներով՝ խնդիրների լուծում, տնային առաջադրանքներ, թեստեր եւ այլն.
Ի՞նչ կարծիք ունեք դասընթացավարի մասին։
— Ամենահաճելին այն էր, որ հենց առաջին օրվանից ընկեր Տիգրանը ստեղծեց շատ ջերմ, անկաշկանդ միջավայր և վստահ կարող եմ ասել, որ դասընթացավարի հետ անմիջական և ընկերական փոխհարաբերություններն էլ ավելի հաճելի և արդյունավետ են դարձնում դասընթացը։
Ստացե՞լ եք այն ինչ ակնկալում էիք դասընթացից։
— Այո։
Ոչ մի վայրկյան չեմ փոշմանել, որ մասնակցել եմ դասընթացին, ես ձեռք բերեցի և՛ նոր մասնագիտություն, նոր գիտելիքներ, և՛ լավ ընկերներ։
Շնորհակալ եմ շատ, ԲիՕն բիզնես ակադեմիա: Դուք լավագույնն եք։