ԲիՕն-ում հաշվապահության դասընթացների ծրագիրը կազմված է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան.
Հաշվապահության դասընթացը կազմված է 5 փուլից՝
- Հաշվապահական հաշվառման այբուբեն՝ ուսումանսիրում եք հաշվապահության հիմնական հասկացությունները
- Ֆինանսական հաշվառում
- Հարկման հատուկ համակարգեր
- Հարկման ընդհանուր համակարգեր
Իսկ վերջին փուլում ուսումնասիրում եք հաշվապահին անհրաժեշտ համակարգչային ծրագրերը՝ ՀԾ, TaxService եւ այլն.
Յուրաքանչյուր փուլի ընթացքում քննարկում եւ ուսումնասիրում եք այն թեմաները, որոնք կիրառելու եք հենց աշխատանքի ընթացքում։
Դասընթացի ընթացքում ուսանողները ստանում են մասնագիտական գրքեր, որոնց մեջ ներառված են բոլոր ուսումնասիրվող թեմաները, իսկ դասընթացից հետո այդ գրքերը մնում են ուսանողների մոտ.
Յուրաքանչյուր փուլից հետո ուսանողները հանձնում են մասնագիտական գիտելիքները ստուգող թեստ։
Իսկ դասընթացի ընթացքում անհրաժեշտ ամբողջ համակարգչային տեխնիկան ուսանողներին տրամադրում է ԲիՕն բիզնես ակադեմիան։
Իսկ արդեն մեկնարկող հաշվապահության դասընթացներին կարող եք ծանոթանալ այստեղ՝