Ուսանողի հաջողության պատմություն
Սիրունիկն առաջին մասնագիտությամբ լեզվաբան է։
Բուհում 4 տարի սովորելուց հետո հասկացավ, որ դասավանդելը իր սրտի աշխատանքը չէ և ցանկանում է նոր, դինամիկ մասնագիտությամբ զբաղվել։
Նոր մասնագիտություն ընտրելու հարցում նրան օգնեց ընտանեկան բիզնեսը, որի սոցիալական էջերը անհրաժեշտ էր զարգացնել:
Ոլորտում մասնագիտանալու համար ընտրեց ԲիՕն ակադեմիայի «It’s time for SMM» դասընթացը:
Դասընթացի ընթացքում նրան միշտ հետաքրքրում էր, թե ինչպիսին է աշխատանքը և թիմը ներսից, ու հենց այդ ժամանակ էլ ձևավորվեց նրա ցանկությունը՝ աշխատել հենց ԲիՕնում։
Դասընթացն ավարտելուց որոշ ժամանակ անց, երբ ԲիՕՆ-ի էջում հայտնվեց content creator և copywriter-ի ազատ հաստիք, դիմեց և հաջողությամբ անցավ փորձաշրջանը։
Այժմ արդեն մեկ տարի է նա ԲիՕն հոլդինգի մարքեթինգի թիմի լիարժեք անդամ է։
Սա ոչ միայն նրա մասնագիտական աճի պատմությունն է, այլև իրագործված երազանքների իսկական օրինակ է, երբ կա ձգտում ու վստահություն, երբ դու իրականում ուզում ես փոխել ճանապարհիդ ընթացքն ու գնալ դեպի այն ոլորտ, որն իսկապես քոնն է։ Այս պատմությունը հաստատում է, որ հաճախ հաջողությունը սկսվում է ամեն ինչ փոխելու մեկ որոշումից ու ճիշտ ընտրությունից