Օնլայն ուսուցում. ինչո՞ւ է այն դարձել մասնագիտություն ձեռք բերելու ամենահարմար տարբերակը
Օնլայն ուսուցում. ինչո՞ւ է այն դարձել մասնագիտություն ձեռք բերելու ամենահարմար տարբերակը
Կա կարծրատիպ, որ օնլայն ուսուցումը այդքան էլ արդյունավետ չէ, ու մարդկանց 80%-ը դրան մոտենում են թերահավատորեն: Իրականում օնլայն ֆորմատը կլինի արդյունավետ թե ոչ, ավելի շատ կախված է ուսանողի անձնական հատկանիշներից։ Իսկ օնլայն ուսուցումը տալիս է նույն հնարավորությունները՝ շատ ավելի հասանելի ու ճկուն ձևաչափով։
Չնայած այսպիսի համոզմունքներին աշխարհում ավելի մեծ թափ է առնում հենց օնլայն ուսուցումը՝ հաշվի առնելով այս ֆորմատի բավականին կարեւոր առանձնահատկությունները
1․ Ճկուն գրաֆիկ, որը հարմար է բոլորին
Օնլայն ուսուցման առավելություններից ամենակարեւորը հենց սա է։
Մարդիկ, ովքեր սովորում են նոր մասնագիտություն, հաճախ ունեն ընթացիկ աշխատանք, ընտանիք ու զբաղված առօրյա:
Ճկուն գրաֆիկը թույլ է տալիս՝
- համատեղել առօրյա գործերը,
- սովորել երեկոյան ժամերին,
- բաց թողած նյութին վերադառնալ ցանկացած պահի,
- Հետ չմնալ ծրագրից անգամ մի քանի օր դադարի դեպքում։
2․ Ուսում՝ աշխարհի ցանկացած կետից
Ուսանողներն, ովքեր ապրում են մարզերում կամ արտերկրում, նշում են, որ եթե օնլայն ձևաչափ չլիներ, իրենք պարզապես չէին կարողանա սովորել իրենց հետաքրքրող մասնագիտությունները։
Հատկապես հաշվապահության ոլորտում, որտեղ որակյալ դասընթացներն ավելի շատ կենտրոնացած են մեծ քաղաքներում, օնլայն ուսուցումը լուծում է տարածական սահմանափակումը։
3․ Մատչելի արժեք և քիչ կողմնակի ծախսեր
Օնլայն կրթությունը, ընդհանուր առմամբ, ավելի մատչելի է, քանի որ՝
- չկա ճանապարհածախս,
- նյութերը թվային են կամ ուղարկվում են անվճար փոստային ծառայությամբ,
- դասընթացի արժեքները սովորաբար ավելի հասանելի են։
4․ Գործնական ուսուցման հնարավորություններ՝ հենց համակարգչի վրա
Սա ամենակարևոր կետերից է, որը շատերը հաշվի չեն առնում:
Օնլայն ուսուցումը հարմար է գործնական տեսանկյունից, հատկապես այն ոլորտներում, որոնք համակարգչային աշխատանքներ են պահանջում։
Օրինակ՝ հաշվապահություն սովորողները կարողանում են՝
- բացել հաշվապահական ծրագրերը իրենց համակարգչի վրա,
- կատարել փաստաթղթերի մուտքագրումներ,
- ձևակերպել հաշվետվություններ ու կատարել մի շարք այլ գործնական աշխատանքներ՝ հենց դասի ընթացքում։
Այսինքն՝ գործնական մասը իրականացնում են նույն հարթակում, որտեղ հետո աշխատելու են։ Դա մեծ առավելություն է։
Արդյունքում՝ օնլայն ձևաչափը ոչ միայն չի զիջում ավանդական ուսուցմանը, այլ շատ դեպքերում նույնիսկ գերազանցում է այն։