Հաշվապահություն 0-ից դասընթացի ուսանողի հաջողության պատմություն
Ես Նարեկն եմ՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի 3-րդ կուրսի ուսանող։
Ֆինանսների ոլորտը ինձ միշտ հետաքրքրել է իր ճշգրտությամբ, վերլուծական մտածողությամբ և պատասխանատվությամբ։
Բայց համալսարանում սովորելու ընթացքում հասկացա, որ միայն տեսական գիտելիքը բավարար չէ:
Իրական մասնագետ դառնալու համար անհրաժեշտ է նաև պրակտիկ փորձ։
Այդ պատճառով որոշեցի ավելի խորանալ հաշվապահության մեջ և միացա ԲիՕնի «Հաշվապահություն 0-ից» դասընթացին։
Սովորում էի 95-րդ խմբում։
Դասերի ընթացքում ոչ միայն նոր գիտելիքներ ստացա, այլև աշխատեցի իրական օրինակների վրա, ինչը օգնեց ավելի լավ հասկանալ մասնագիտության պահանջները։
Փորձում էի ակտիվ մասնակցել դասերին, լավ արդյունքներ ցույց տալ և առավելագույնը վերցնել դասընթացից։
Այդ աշխատանքն աննկատ չմնաց:
Որոշ ժամանակ անց ինձ առաջարկեցին միանալ ԲիՕնի թիմին և աշխատել որպես հաշվապահ։
Այսօր արդեն կես տարուց ավելի է, ինչ աշխատում եմ ԲիՕնում։
Այստեղ ամեն օրը սովորելու նոր հնարավորություն է։
Գործնական աշխատանքի ընթացքում ձեռք եմ բերում փորձ և ավելի լավ եմ հասկանում մասնագիտության պատասխանատվությունը։
Ժամանակի ընթացքում հասկացա, որ ֆինանսները պարզապես թվեր ու հաշվարկներ չեն։
Յուրաքանչյուր թիվ իր հետևում ունի որոշում, պատասխանատվություն և բիզնեսի իրական գործընթացներ։
Ուրախ եմ, որ իմ մասնագիտական ճանապարհի առաջին կարևոր քայլերը սկսել եմ հենց ԲիՕնում։