Ինչպես գտնեմ ԻՄ գործը
Մանկուց մեզ հարցնում են․
«Ի՞նչ ես ուզում դառնալ»։
«Ի՞նչ ես ուզում դառնալ»։
Ասես կա մի ճիշտ պատասխան, մի մասնագիտություն կամ աշխատանք, որը պարզապես պետք է գտնես, ու մի ամբողջ կյանք հաճույքով զբաղվես դրանով:
Բայց իրականում դա այդպես չէ:
Մենք սկսում ենք փնտրել։ Մեկ տարի, հինգ տարի, երբեմն՝ ավելի երկար։ Փոխում ենք աշխատանքներ, մասնակցում տարբեր ծրագրերի, փորձում հասկանալ ինքներս մեզ։
Նույնիսկ փորձում ենք «հաշվել», թե որտեղ պետք է համընկնեն մեր հետաքրքրությունները, հմտությունները, եկամուտը և օգտակարությունը։
Բայց հաճախ ոչինչ չենք գտնում, որովհետև իրականում փնտրելու բան չկա։ «Քո գործը» պատրաստ վիճակում ինչ-որ տեղ չի սպասում, որ դու այն հայտնաբերես։
Կա մի կարևոր օրինաչափություն՝ մենք չենք սկսում ինչ-որ բան սիրել, որովհետև այն «մերն է»։
Մենք սկսում ենք սիրել այն, ինչում հմտանում ենք ու զգում ենք, որ դա մեզ մոտ լավ է ստացվում:
Սկզբում՝ սովորական հետաքրքրություն է:
Հետո՝ փոքր առաջընթաց: Հետո՝ վստահություն:
Ու միայն հետո՝ զգացողություն, որ «սա իմն է»:
Ահա քեզ փոքրիկ ուղեցույց՝ Քո գործը գտնելու ճանապարհին՝
- մի փորձիր «ճիշտ ընտրություն» գտնել
- ընտրիր մի բան, որը գոնե ինչ-որ չափով հետաքրքիր է քեզ
- տուր քեզ ժամանակ՝ զարգանալու դրա մեջ
- վերլուծիր՝ արդյոք ուզում ես շարունակել
- եթե ոչ՝ փոխիր ուղղությունը առանց վախի
Սա շատ ավելի արդյունավետ է, քան տարիներով սպասելը։
Քո գործը չի հայտնվում պատրաստ վիճակում։ Այն ձևավորվում է քո ընտրությունների, փորձի ու աշխատանքի արդյունքում։