Արտաքին եւ ներքին մոտիվացիաներ, որն է ավելի արդյունավետ աշխատանքում
Արտաքին դրդապատճառներ
Դրանք են՝ փողը, կարգավիճակը, գովասանքն ու բոնուսները կամ պատիժների ու տուգանքների հանդեպ ունեցած վախը: Որոշ ժամանակ սրանք կարող են աշխատանքի լավ մոտիվացիա հանդիսանալ, բայց դրանց ազդեցությունը արագ թուլանում է:
Սա հաստատում է մատիտների հայտնի փորձը: Երեխաների 2 խմբի բաժանեցին մատիտներ ու առաջարկեցին ինչ-որ բան նկարել: Առաջին խումբը նկարեց հենց այնպես, իսկ երկրորդը՝ մրցանակի համար:
Արդյունքում, այն երեխաները, որոնք նկարում էին առանց մրցանակի, դադարեցին նկարչությամբ զբաղվել ազատ ժամանակ:
Հետաքրքրությունը վերածվեց պարտականության: Եվ արտաքին դրդապատճառները սպանեցին ներքին ցանկությունները:
Արտաքին դրդապատճառներից ունեցած ցածր ներգրավվածությունն ու հետաքրքրությունը հաստատում է նաև Gallup-ը (միջազգային հետազոտական ընկերություն, որը զբաղվում է տարբեր երկրներում մարդկանց կարծիքների հավաքագրմամբ և տվյալների վերլուծությամբ): Օրինակ՝ նրանք պարզել են, որ երջանկությունը երկար չի տևում, երբ աշխատավարձը բարձրանում է:
Եվ որպեսզի պահպանվի աշխատելու արդյունավետությունը, անհրաժեշտ է այլ մոտիվացիա:
Ներքին դրդապատճառներ
Դրանք են՝ գործընթացի նկատմամբ հետաքրքրությունը, ցանկությունը դեպի անձնական զարգացում, կատարած աշխատանքի կարևորության զգացումն ու աշխատանքից ստացած հաճույքը:
Երբ մարդը զբաղվում է սիրած աշխատանքով, ապա նա հաճույք է ստանում բուն աշխատանքային գործընթացից, ոչ թե արտաքին պարգևներից:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն աշխատակիցները, որոնք զգում են իրենց կատարած աշխատանքի կարևորությունն ու սիրով են անում այն, 22%- ով ավելի արդյունավետ են աշխատում և 37%-ով ավելի քիչ են նոր աշխատատեղեր փնտրում, քան նրանք, ում մոտիվացնում են միայն արտաքին դրդապատճառները:
Ի՞նչն է ի վերջո ավելի կարևոր աշխատանքում
Երկարաժամկետ երջանկության և աշխատանքից բավարարվածության զգացում ունենալու համար առավել կարևոր են ներքին մոտիվացիաները: