Մասնագիտությանդ վերաբերյալ վերջին նյութը կարդացել կամ ուսումնասիրել ես տարիներ առաջ
Շատերը կարծում են, որ մեկ անգամ մասնագիտանալով որեւէ ոլորտում, այլեւս սովորելու կարիք չեն ունենա։
Բայց հատկապես մեր օրերում չկան այնպիսի մասնագիտություններ, որոնք տարվա մեջ գոնե մի քանի էական փոփոխություններ չգրանցեն.
Նման փոփոխությունների նկատմամբ անտեղյակությունը հանգեցնում է նրան, որ շատ մասնագետներ այլեւս մրցունակ չեն լինում աշխատաշուկայում, ինչի պատճառով էլ էապես զիջում են իրենց դիրքերը այլ ավելի առաջադեմ ու պարբերաբար կրթվող մասնագետների նկատմամբ։
Չես դիմում ու չես գնում հարցազրույցների, քանի որ վախենում ես մերժումներից
Նման դեպքերում քո մեջ խոսում է մերժումներից վախը, որն առկա է բոլորի մոտ։
Կարելի է սկսել անհանգստանալ այն ժամանակ, երբ այդ վախը սկսում է ռեալ աշխատանքային հնարավորությունների բացթողման պատճառ հանդիսանալ։
Նման դեպքերում միշտ հիշիր, որ թե’ աշխատանքին չդիմելու, թե’ դիմելու ու մերժում ստանալու հետեւանքները նույնն են, ուղղակի դիմելու դեպքում կա նաեւ աշխատանքը ստանալու հավանականություն։
Հարցազրույցին ներկայանում ես անպատրաստ
Որքան էլ որ տարօրինակ է , բայց հաճախ մարդիկ գնում են հարցազրույցի առանց ուսումնասիրելու տվյալ կազմակերպությունը, գործունեությունը ոլորտը, անգամ պահանջները իրենց աշխատանքային պաշտոնի նկատմամբ։
Նման դեպքերում բնականաբար քիչ է հավանակությունը աշխատանք ստանալու հետ կապված։
չԵՍ ՀԵՏԵՎՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ պահանջներին ու անտեղյակ ես այն պայամններին, որոնք տարածված են գործատուների մոտ
Բացի մասնագիտական հմտություններից շատ կարեւոր են նաեւ soft skill-երը, որոնք օրեցօր ավելի շատ են գնահատվում գործատուների կողմից։
Ուսումնասիրելով ոլորտը, համընդհանուր տենդենցները ավելի հավանական է իրոք որակյալ աշխատանք գտնելն ու կարիերայում աճ գրանցելը։