ԳՌազ գա՞նք, որ դու մինչեւ հիմա աշխատանքային հարաբերություններդ սխալ ես սկսել
Հաճախ աշխատանքային հարաբերությունները դատապարտված են ձախողման հենց սկզբից։
Ո՞ՐՆ Է ԴՐԱ ՊԱՏՃԱՌԸ ?
Իրականում պատճառները շատ տարբեր կարող են լինել, բայց ամենատարածված խնդիրը օրենքով սահմանված աշխատանքային պարտականություններին եւ իրավունքներին աշխատակցի չտիրապետելն է։
Նաև շատ կարևոր է հիշելը, որ այս իրավունքների ու պարտականությունների պաշտպանության հիմքում դրված է աշխատանքային պայմանագիրը։
Հենց այս պատճառով աշխատանքային հարաբերությունների հենց սկզբից ճիշտ ընթացքն ապահովելու համար առաջին կարևոր քայլը գրանցում ունենալն ու աշխատանքային պայմանագրի ստորագրումն է։
Հիշենք նաեւ, որ բացի պայմանագիրը ստորագրելուց կարեւոր է նաեւ շատ ուշադիր կարդալն ու համաձայնեցնելը պայմանագրում ֆիքսված իրավունքներն ու պարտականությունները։
Հաջորդ կարեւոր քայլը գործատուից աշխատանքի նկարագիրը ստանալն է։ Այսինքն հասկանալը, թե գործատուն հստակ ինչ աշխատանք է պատկերացնում տվյալ հաստիքի շրջանակներում։
Կարեւոր է նաեւ գործատուի հետ ֆիքսել, թե որոնք են Ձեր կարճաժամկետ եւ երկարաժամկետ աշխատանքային նպատակներն ու աշխատանքի գնահատման համար նախատեսված ցուցանիշները։