Դասընթացները թանկ են՞ Արի հաշվենք/պարզենք։
Կան դասընթացներ, որոնք մենք երկար ժամանակ փնտրում ենք, ցանկանում ենք անցնել ու փոխել մասնագիտությունը։
Բայց երբ գտնում ենք ու ծանոթանում պայմաններին, հաճախ առաջ է գալիս միշտ կրկնվող ու գլխավոր հարցադրումը՝ դասընթացը թանկ է։
Բայց իսկապե՞ս դրանք այդքան թանկ են, թե սա մեր պատճառաբանությունն է՝ կարեւոր որոշումից խուսափելու համար։ Կա տարբերակ, որի շնորհիվ դու կարող ես հասկանալ՝ արդյո՞ք դասընթացն իսկապես թանկ է, թե ոչ։
Արի պարզենք ԲիՕն Բիզնես Ակադեմիայի օրինակով․
«Հաշվապահություն 0-ից» դասընթաց
Դասընթացը տեւում է 5 ամիս, ամսական վճարը՝ 35,000 դրամ։ Ընդամենը՝ 175,000 դրամ ամբողջ դասընթացի համար։
Իսկ ի՞նչ ես ստանում դրա դիմաց․
Աշխատաշուկայում հաշվապահների միջին աշխատավարձերը սկսվում են մոտ 80,000 դրամից եւ հասնում մինչեւ 500,000+ դրամի։ Մի քանի ամսվա ուսում, եւ դու արդեն հնարավորություն ունես նոր մասնագիտությամբ աշխատելու ու քո ներդրումը եռակի, նույնիսկ տասնակի վերադարձնելու։
«It’s time for SMM» դասընթաց
Դասընթացը տեւում է 3 ամիս, ամսական՝ 40,000 դրամ։ Ընդամենը՝ 120,000 դրամ ամբողջ կուրսի համար։
Իսկ արդյունքո՞ւմ․
Ձեռք ես բերում մասնագիտություն, որը պահանջված է գրեթե բոլոր ոլորտներում։ ՍՄՄ մասնագետների աշխատավարձերը սկսվում են 60,000 դրամից եւ հասնում մինչեւ 400,000 դրամ՝ կախված փորձից եւ նախագծերից։
«Graphic design for SMM» դասընթաց
Գրաֆիկ դիզայնի դասընթացը ԲիՕնում տեւում է 2 ամիս, ամսական՝ 40,000 դրամ։ Ընդամենը՝ 80,000 դրամ։
Ի՞նչ հնարավորություններ կան․
Գրաֆիկ դիզայներներն այսօր մեծ պահանջարկ ունեն տարբեր ոլորտներում՝ մարքեթինգից մինչեւ վեբ դիզայն։ Կարող ես սկսել աշխատանքը 50,000 դրամից եւ հասնել մինչեւ 300,000 դրամ՝ կախված փորձիցդ ու նախագծերիդ ծավալից։
Դասընթացները կարող են թվալ թանկ, բայց երբ մտածում ենք, թե ինչ հմտություններ ու վարձատրություն կարող ենք ստանալ դրանց միջոցով, հասկանում ենք՝ դրանք ներդրում են մեր ապագայի մեջ, ոչ թե ծախս։