Գրաֆիկ դիզայնի անտիթրենդները
Բացում եք Instagram-ը, տեսնում եք վիզուալ, որտեղ 1 պոստում համատեղել են ամեն ինչ՝ 3 և ավել իրարից շատ տարբեր գույներ, 4 տառատեսակ, ստվերներ, գրադիենտ, 3D էֆեկտներ։
Թրենդային, բայց չմտածված տառատեսակներ
Մեծ, աղավաղված կամ չափազանց խառը տառատեսակներ՝ պարզապես «մոդայիկ» լինելու համար։ Եթե տեքստը դժվար է կարդացվում, ապա դիզայնը չի կատարում իր գործառույթը։ 2026-ին տիպոգրաֆիան պետք է լինի՝ պարզ, ընթեռնելի, բրենդին համապատասխան։ Դեկորատիվ տառատեսակները, որոնք խանգարում են ընթերցմանը, մնում են անցյալում։
Համացանցից ներբեռնած նկարներ
Միգուցե այս նկարները իդեալական թվան, բայց «կենդանի» տեսք չունեն: Ուստի ցանկացած բրենդի համար դրանց օգտագործումը ցանկալի չէ, քանի որ չեն ներշնչում վստահություն հաճախորդների մոտ:
Վատ գեներացված AI պատկերներ
AI գործիքները արագացնում են աշխատանքը, բայց առանց ուղղումների հրապարակված արդյունքը հեշտ ճանաչելի է, քանի որ դրանցում շատ են անբնական պատկերներն ու վրիպումները: AI-ը օգնական է, ոչ վերջնական լուծում: Ուստի պետք է այն կիրառել ու աշխատել որակով։
Չափից դուրս մինիմալիզմ
Չափազանց պարզությունն ու միօրինակությունը արդեն հոգնեցրել են։ Եթե դիզայնը չունի առանձնահատկություն ու տարբերվող հատկանիշներ, այն կորում է մրցակցային դաշտում։ Իսկ բրենդների համար կարևոր է առանձնանալ շուկայում ու վիզուալի օգնությամբ տպավորվել մարդկանց հիշողության մեջ:
Չմտածված նեոնային գրադիենտներ
Նեոնային, գերհագեցած գույներ՝ առանց գունային համակարգի։ Գրադիենտը կարող է աշխատել, բայց միայն այն դեպքում, երբ այն բրենդի մաս է, ոչ թե պատահական ընտրություն։ Օրինակ՝ էկո բրենդ + կարմիր գույն Կարմիրը ասոցացվում է վտանգի ու ագրեսիայի հետ։ Իսկ էկո բրենդին ավելի համապատասխան են հողի երանգը, կանաչը, մեղմ գույները։ Այս դեպքում կարմիրը սխալ ընտրություն է:AI-ը օգնական է, ոչ վերջնական լուծում: Ուստի պետք է այն կիրառել ու աշխատել որակով։
Ի՞նչն է աշխատում 2026-ին դիզայնում
- պարզ կոմպոզիցիա
- հստակ հաղորդագրություն
- մտածված գունային համակարգ
- ուժեղ բրենդային ինքնություն
- դիզայն, որը օգնում է հասկանալ բովանդակությունը