Հանգստանալու 3.3.3 սկզբունքը
Համաձայնի՛ր, դու էլ ես մտածում հանգստի մասին միայն այն ժամանակ, երբ արդեն ուժասպառ ես։ Իսկ հանգիստը հետաձգելիս՝ կուտակվում է հոգնածություն, ու մի օր այն սկսում է ազդել թե՛ արդյունավետության, թե՛ տրամադրության վրա։
Դրա համար ուժերը պետք է վերականգնել մինչ այդ կետին հասնելը:
Ահա հանգստանալու պարզ, բայց աշխատող մոտեցում՝ 3.3.3 սկզբունքը
Յուրաքանչյուր 3 օրը մեկ
Արա փոքր ընդմիջում՝
•երկար քնիր,
•փորձիր օրվա ընթացքում քիչ ժամանակ անցկացնել սոց.ցանցերում,
•ժամանակ հատկացրու քո սիրած զբաղմունքներին,
•պարզապես դանդաղեցրու առօրյա վազքիդ տեմպը։
Սա միկրո-հանգիստ է, որը թույլ է տալիս ուղեղին «շունչ քաշել»։
Յուրաքանչյուր 3 շաբաթը մեկ
Փոխիր միջավայրդ կամ արա մի բան, որը կփոխի առօրյադ՝
•նոր հոբբի,
•ընկերների հետ փոքր արկած
•մշակութային միջոցառում,
•գործունեություն, որը կապ չունի քո աշխատանքային ռեժիմի հետ։
Երբ ստանում ես նոր տպավորություններ, էներգիադ կրկին լիցքավորվում է։
Յուրաքանչյուր 3 ամիսը մեկ
Կատարիր փոփոխություններ միջավայրում ու օրվա ռեժիմում՝
•վերցրու փոքրիկ արձակուրդ,
•այցելիր հարևան քաղաք,
•գնա քո երազած երկիր,
•ամբողջությամբ կտրվիր աշխատանքային ռիթմից։
Կարևորն այն է, որ փոխես այն, ինչ տեսնում և անում ես ամեն օր։
Այս մոտեցումը հիշեցնում է մի կարևոր բան՝ հանգիստը շռայլություն չէ, այլ անհրաժեշտություն, որպեսզի կարողանաս շարունակել արդյունավետ աշխատել։