Հեռացրու այս ամենը CV-իցդ աշխատանքի ընդունվելու համար

Աշխատանքի ընդունվելիս առաջին կարևոր կետը գրագետ ու տվյալ աշխատանքին համապատասխան CV ներկայացնելն է։
Երբեմն մեզ թվում է, որ երկար ու տարատեսակ տեղեկատվությունը գրավելու է գործատուին, սակայն իրականում այն միայն խանգարելու է։
Մեր խնդիրը գործատուի մոտ հիշվելն ու տպավորվելն է հենց CV-ի օգնությամբ։
Դրա համար պետք է հեռացնել ավելորդ, ուշադրություն շեղող և ոչ պրոֆեսիոնալ տպավորություն թողնող այնպիսի տվյալները, ինչպիսիք են՝
Աշխատանքային փորձ, որը չի առնչվում տվյալ աշխատանքի հետ Ինչու՞:
Հնացած կամ հաստիքին ոչ համապատասխան տեղեկատվությունը միայն շեղելու է ուշադրությունը քո հիմնական հմտություններից։
Աշխատանքային ձեռքբերումների մանրամասն նկարագրություն Ինչու՞:
Ավելի կարևոր է ցույց տալ արդյունքները։ Օրինակ՝ «պատասխանատու էի վաճառքների համար» ձևակերպման փոխարեն ավելի ճիշտ կլինի գրել՝ «մեկ տարում մեծացրել եմ վաճառքները 20%-ով»։
Ստանդարտ արտահայտություններ (սթրեսակայուն, շփվող, ընդունակ և այլն) Ինչու՞:
Այս արտահայտությունները դարձել են այնքան ընդհանուր, որ հաճախ լուրջ չեն ընդունվում։ Փոխարենը նկարագրիր կոնկրետ իրավիճակներ, որտեղ լուծել ես խնդիրներ սթրեսային պայմաններում։
Ուսումնական հաջողություններ և կամավորական փորձ, եթե դրանք կապ չունեն տվյալ աշխատանքի հետ Ինչու՞:
Գործատուներին առավելապես հետաքրքրում են քո ներկայիս մասնագիտական փորձն ու հմտությունները։ Ուսումնական հաջողություններն ու կամավորական փորձը կարևորվում են միայն այն դեպքում, եթե անմիջականորեն առնչվում են հաստիքին։
Հոբբիներ, հետաքրքրություններ Ինչու՞:
Այս տեղեկատվությունը ոչնչով չի օգնի HR մասնագետին դիտարկել քեզ որպես թեկնածու։ Հոբբիների մասին խոսելը տեղին է միայն այն դեպքում, եթե դրանք ընդգծում են քո աշխատանքային հմտությունները։
Սոցիալական ցանցերի անձնական էջերի հղումներ Ինչու՞:
Խորհուրդ է տրվում թողնել միայն LinkedIn-ի պրոֆիլը։ Չարժե գործատուին ուղղորդել այնպիսի էջ, որտեղ կիսվում ես ամառային հանգստի նկարներով կամ բաղադրատոմսերով։