Ի՞նչ պետք է վերցնես քեզ հետ այս տարվանից դեպի 2025 թվական
Ավարտվում է 2024-ը, և ինչպես ցանկացած ճանապարհորդությունից առաջ, հարկավոր է հավաքել անհրաժեշտ առաջնային իրերը մեզ հետ վերցնելու համար: Եվ մինչ կճանապարհորդես դեպի 2025, եկեք տեսնենք, թե ինչ պետք է վերցնես քեզ հետ այս տարվանից:
Նպատակներն, իհարկե, ճամպրուկում տեղավորելու առաջնահերթ իրերն են: Որպեսզի հեշտ սահմանես նպատակներ ու հաջողես, քեզ օգնության կգան այս 3 հարցերը՝
Ի՞նչ կարևոր քայլեր պետք է ձեռնարկել նպատակին հասնելու համար:
Որոնցի՞ց պետք է սկսել այսօր, որպեսզի հնարավորինս արագ առաջընթաց գրանցես:
Ինչպե՞ս կարելի է չափել, թե որքան մոտ ես նպատակի իրականացմանը:
Այս փոքրիկ քայլերի միջոցով կկարողանաս ձևավորել նպատակներ, որոնց քեզ ավելի հեշտ կլինի հասնել:
Երբ մենք հիշում ենք անցյալում ապրած պահերը, կրկին վերապրում ենք այդ երջանկությունը: Ուստի, նախորդ տարում ունեցած գեղեցիկ հիշողությունները հարկավոր է ֆիքսել, որպեսզի դրանք մեզ հետ լինեն միշտ ու ջերմացնեն մեզ:
Առանձնացրու 10 նկար, որոնք ասոցացնում ես տպավորիչ օրերի էմոցիաների հետ, և տպիր դրանք՝ հին ու բարի ժամանակների նման:
Սկսվող տարին ավելի գիտակցված ու դրական ապրելու համար պետք է նախ վերլուծել նախորդ տարին ու խուսափել սխալների կրկնությունից:
Հիշիր այն տհաճ պատմությունները, որոնք քեզ լավ դաս են տվել, և փորձիր հասկանալ պատճառները՝ հաջորդ տարում դրանք բացառելու համար: