Ինչի՞ց ես զրկվում, երբ գրանցված աշխատող չես:
Գաղտնիք չէ, որ գրանցված աշխատող լինելը բացի նրանից, որ պարտադիր է օրենքով, տալիս է մի շարք առավելություններ, որոնք ապահովում են աշխատակցի աշխատանքային իրավունքներն ու սոցիալական պաշտպանությունը:
Եկեք հասկանանք, թե ինչից ես զրկվում, երբ գրանցված աշխատող չես:
Գրանցված աշխատողները ստորագրում են աշխատանքային պայմանագիր, որը պաշտպանում է օրենքով սահմանված իրավունքները, այդ թվում աշխատավարձի և պայմանագրով սահմանված այլ իրավունքների ու պարտականությունների իրացումը, որոնք չեն կարող փոփոխվել առանց քո համաձայնության:
Գրանցված չլինելու դեպքում, դու չես կարող դիմել որեւէ մարմնի՝ իրավունքներիդ խախտման հետ կապված բողոքներով:
Չգրանցված աշխատող լինելու դեպքում զրկվում ես քեզ հասանելիք տարեկան վճարովի արձակուրդներից, հիվանդության ժամանակ վճարման իրավունքից և այլ նպաստներից:
Պետությունը տրամադրում է սոցիալական ապահովության համակարգ՝ օրինակ թոշակների, մայրության նպաստների և առողջապահական ծառայությունների միջոցով, որոնցից ևս զրկվում ես:
Դու կորցնում ես բանկերի հաճախորդ լինելու հնարավորությունից որպես վարկառու, զրկվում պետական տարատեսակ աջակցություններից և ծառայությունների հասանելիությունից:
Աշխատանքի ընդունվելիս գրանցումը խիստ կարևոր գործընթաց է, որը քեզ կտա մի շարք արտոնություններ՝ ապահովելով իրավունքներիդ պաշտպանությունը:
Հիշիր, որ անկախ գործատուի ցանկությունից ու դիրքորոշումից, քո իրավունքն է պահանջել լինել գրանցված աշխատակից: