Վերջապես գտել ես աշխատանք։ Թիմը հաճելի է, ղեկավարը՝ վստահություն ներշնչող, պայմանները՝ քեզ բավարարող։ Բայց մի քանի ամիս անց սկսում ես աշխատել ուշ ժամերին, կատարել այնպիսի գործեր, որոնց մասին երբեք չի խոսվել, իսկ աշխատավարձը մնում է նույնը։
Ծանո՞թ իրավիճակ է։
Հենց այս փուլում սկսում ես քեզ շահագործված զգալ ու հասկանում, որ իրական խնդիրները ծագել են դեռ աշխատանքի ընդունվելու պահին։
Ահա մի քանի խորհուրդ շահագործված լինելու զգացումը չունենալու և խելամիտ պայմաններով աշխատանքի ընդունվելու համար:
1. Պարտականությունների հստակ սահմանում
Եթե աշխատանքի նկարագրությունը շատ ընդհանուր է՝ «պետք է կատարեք անհրաժեշտ գործառույթներ», պատրաստ եղիր, որ այդ «անհրաժեշտը» կարող է անսահման դառնալ։
Մինչ համաձայնելը պարզիր՝
•կոնկրետ ինչ պարտականություններ ունես,
•արդյոք հնարավոր է պարտականությունների փոփոխություն և ինչ պայմաններով
2. Աշխատաժամ և հասանելիություն
«Աշխատանքային գրաֆիկը ճկուն է» արտահայտությունը կարող է նշանակել և՛ ոչ գրասենյակային ազատ գրաֆիկով աշխատանք, և՛ 24/7 հասանելիություն։
Պարտադիր ճշտիր՝
•աշխատանքային ժամերը,
•ընդմիջումների կարգը,
•աշխատանքից դուրս ժամերին կապի մեջ լինելու պահանջը։
3. Վարձատրություն՝ առանց անորոշությունների
Աշխատավարձին վերաբերող կետերը պետք է լինեն հստակ՝ գումար, ժամկետ, վճարման ձև։
Զգուշացիր ձևակերպումներից, ինչպիսին է՝ «եթե լավ աշխատես, աշխատավարձը կբարձրացնենք»։
Լավ աշխատելը պետք է ունենա չափելի արդյունք և հստակ պայմաններ։
4. Լրացուցիչ աշխատանք և պատասխանատվություն
Եթե առաջանա հավելյալ գործ, նախագիծ կամ պատասխանատվություն՝ արդյոք դա ներառված է քո աշխատավարձում։
Այս հարցը տալը անքաղաքավարի չէ։ Դա մասնագիտական հասունություն
6. Պայմանագիրը ոչ թե ձևականություն է, այլ պաշտպանություն
Աշխատանքային պայմանագիրը քո պաշտպանությունն է, ոչ թե գործատուի։
Այնպես որ, այն պարտադիր է կնքել:
Մինչ պայմանագիր կնքելը կարդա բոլոր կետերը և կատարիր ճշտումներ։ Եթե ինչ-որ բան անհասկանալի է՝ խնդրիր բացատրել։
Այս բոլոր կետերը նախապես քննարկելը կօգնի քեզ գծել հստակ սահմաններ ու կառուցել առավել գրագետ աշխատանքային հարաբերություններ։