Ի՞նչն է խանգարում քեզ աշխատել կամ սովորել ավելի արդյունավետ
Երբեմն արդյունավետությունը սպանում են ոչ թե բազմոցն ու սերիալները, այլ քո ամենապարզ սովորությունները:
Ֆրիլանս աշխատողների դասական խնդիրը։ Վատ սահմանված աշխատանքային գրաֆիկը 8 ժամի փոխարեն կարող է ձգվել մինչև 24/7։ Թվում է, թե կարելի է չշտապել, քանի որ կես ժամում կհասցնես կամ, վատագույն դեպքում, կանես քնիդ հաշվին։
Բայց իրականում պարզվում է, որ ֆիքսված ժամկետները նպաստում են աշխատանքային արդյունավետությանը։ Եթե սահմանես աշխատանքային ժամեր, ապա ավելի շատ գործ կհասցնես կատարել։
Բնավորության գիծ, երբ ուզում ես լինել շատ լավ աշխատակից ու ստանձնել միշտ ավելի ու ավելի շատ աշխատանք։ Արդյունքում հայտնվում ես առաջադրանքների ու վերջնաժամկետների կույտի տակ։ Քեզ կարող է թվալ, որ շատ պրոդուկտիվ ես, չէ՞ որ այդքան շատ ես աշխատում, բայց իրականում շատ հաճախ խճճվում ես աշխատանքների նման ծավալի մեջ ու կարողացածդ որակով չես անում աշխատանքներից և ոչ մեկը։Բայց իրականում պարզվում է, որ ֆիքսված ժամկետները նպաստում են աշխատանքային արդյունավետությանը։ Եթե սահմանես աշխատանքային ժամեր, ապա ավելի շատ գործ կհասցնես կատարել։
Նրանց կարգախոսն է՝ «եթե ուզում ես անել լավ, ապա ինքդ արա»։ Ու սա չնայած նրան, որ արդյունավետ աշխատանքի իրական գաղտնիքը ոչ թե ամբողջությամբ ու միայնակ անելն է, այլ հնարավորության սահմաններում բաշխել մի քանի հոգու միջև ու կրճատել այն ամբողջ ծախսվող ժամանակն ու ծավալը, որը պահանջվում է։
Սա «գերազանցիկների» հիվանդություն է, որի պատճառով նրանց միշտ թվում է, որ այն, ինչ արել են, քիչ է, կարող էին ավելի լավ անել ու մեղավորության զգացում են ունենում դրա պատճառով։ Հիշիր, որ իդեալական ոչինչ չկա, ու պետք չէ տրվել իդեալական լինելու մեծ ցանկությանը, երբ նոր առաջադրանք ես ստանում։ Կտեսնես, թե որքան հետաքրքիր ու իդեալականին հնարավորինս մոտ կարող է աշխատանքը լինել։
Նորություններ, գրառումներ, մեկնաբանություններ ու ծանուցումներ՝ դու ստանում ես ամեն վայրկյան, իսկ շեղվելն ու կենտրոնացումը կորցնելը կարող է տևել ժամեր։ Կարգավորիր տեխնիկական ծանուցումներդ այնպես, որ դրանք չստանաս այն ժամանակ, երբ աշխատում ես, քանի որ հենց դրանք են քեզ խանգարում կենտրոնանալ ու աշխատել։ Դու կզարմանաս, թե որքան ժամանակ ես խնայում այս դեպքում։