Ինչպե՞ս արդյունավետ անցկացնել ժամանակը՝ աշխատանքից հետո
Աշխատանքային երկար ու հագեցած օրվանից հետո հոգնած, բոլորս տուն ենք վերադառնում մեկ ցանկությամբ՝ հանգստանալ։
Բայց երբեմն ունենք 1-2ազատ ժամ, որը կարող ենք նվիրել ինքներս մեզ՝ մեր զարգացմանը կամ սիրելի զբաղմունքին:
Դրանք կարող են ոչ միայն լիցքաթափել ու հանգստացնել նյարդերդ, այլև զարգացնել հմտություններդ, բարձրացնել տրամադրությունդ և նույնիսկ բացահայտել թաքնված տաղանդներդ։
Սպորտային հոբբիներ
Եթե աշխատանքդ նստակյաց բնույթ ունի, ֆիզիկական ակտիվությունը կարող է դառնալ ոչ միայն հոբբի, այլև անհրաժեշտություն։ Ընդամենը 30–60 րոպեանոց շարժումն օգնում է նվազեցնել լարվածությունը, կարգավորել քունը և բարձրացնել էներգիան։
Փորձիր՝
-կատարել տնային մարզանք՝ YouTube-ով կարճ վարժություններով
-թեթև վազք կամ արագ քայլք թաղամասում
-յոգա կամ շնչառական վարժություններ՝ լիցքաթափվելու համար
Ստեղծագործական հոբբիներ
Ստեղծագործելը հրաշալի ձև է լիցքաթափվելու և միևնույն ժամանակ նոր բան ստեղծելու։ Դա կարող է լինել նորը սովորելու հնարավորություն կամ պարզապես հաճելի զբաղմունք:
Փորձիր՝
-զբաղվել նկարչությամբ
-պատրաստել նոր բաղադրատոմս
-սովորել նվագել երաժշտական գործիք
Ինտելեկտուալ հոբբիներ
Ինտելեկտուալ հոբբիները հարմար են նրանց, ովքեր սիրում են զարգացնել միտքը և նոր բաներ բացահայտել։ Դրանք օգնում են զարգացնել կենտրոնացումը, հիշողությունը և տրամաբանական մտածողությունը։
Փորձիր՝
-կարդալ գիրք, հոդված կամ թեմատիկ բլոգներ
-սովորել նոր լեզու՝ օրական ընդամենը մի քանի րոպեով՝ հավելվածների կամ վիդեոների միջոցով
-լսել թեմատիկ փոդքասթներ՝ ինքնազարգացման, պատմության, գիտության կամ հոգեբանության մասին