Մենք թողնում ենք մեր գործերը վաղվան, հաջորդ երկուշաբթի օրվա, հաջորդ ամսվա մեկին եւ այդպես շարունակ։
Ամեն ինչ կարգին կլիներ, եթե մենք իրոք վաղը, երկուշաբթի օրը կամ ամսի մեկին անեինք այն ինչ պլանավորել ենք։
Որպես կանոն սրանք պարզ հետաձգումներ են, իսկ պահը, երբ պետք է սկսենք այդպես էլ չի գալիս։
Այս ամենից խուսափելու տարբեր ձեւեր կան, բայց այստեղ կխոսենք դրանցից 3-ի մասին։ ↓
ՔԱՅԼ 1. Պետք է ինքներս մեզ անկեղծ հարց տանք. արդյոք իրոք մենք ցանկանում ենք անել այն, ինչն այդքան հետաձգում ենք։
Սա պատահական հարց չէ, քանի որ մենք հաճախ հետաձգում ենք ոչ թե այն, ինչը մենք ենք ուզում, այլ այն, ինչը ՊԵՏՔ Է անենք կամ այն ինչի ցանկությունը մեզ պարտադրված է հասարակության, թրենդների կամ միջավայրի կողմից։
Քայլ 2. Եթե աշխատանքը մեծածավալ է, փորձեք այն բաժանել ավելի փոքր առաջադրանքների։
Կարելի է ամբողջ պրոցեսը բաժանել քայլերի հաջորդականության։ Այսպես առաջին քայլն ավելի հեշտ կթվա ու ավելի արագ կսկսենք։ Իսկ այստեղ կարեւորը հենց սկսելն է։
Քայլ 3- Սահմանեք Ձեզ համար խրախուսման մեխանիզմներ։
Նվերներ տվյալ աշխատանքը կատարելու համար ու վերջում անպայման պարգեւատրեք ինքներդ ձեզ։