Ինչպե՞ս ձեռք բերել աշխատանքային փորձ, եթե առանց դրա ոչ ոք չի ընդունում աշխատանքի
Ավարտել ես համալասարանը, ունես մասնագիտություն, բայց ամեն անգամ աշխատանքի հայտարարություններում տեսնում ես նույն նախադասությունը՝ «պահանջվում է թեկնածու՝ առնվազն 1 տարվա աշխատանքային փորձով»։
Իսկ ինչպե՞ս ձեռք բերել այդ փորձը, եթե ոչ ոք չի տալիս առաջին հնարավորությունը։
Ահա մի քանի տարբերակ, որոնք կօգնեն առաջին փորձն ու պորտֆոլիոն ձևավորելու գործում։
Օգտվիր ուսումնական նախագծերից
Դիպլոմային ավարտական աշխատանքը կամ դասընթացի ընթացքում արված խմբային նախագծերը կարող են դառնալ առաջին «իրական» փորձդ։
Ընտրիր այնպիսի թեմա կամ պրոյեկտ, որը հետաքրքիր է քեզ և որի արդյունքում կունենաս կոնկրետ արդյունք՝ կայք, հաշվետվություն, գովազդային արշավ կամ դիզայն։
Այդ աշխատանքը կարող ես ավելացնել քո պորտֆոլիոյում՝ որպես գործնական փորձ։
Անցիր պրակտիկա
Պրակտիկան լավագույն միջոցներն են՝ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, մասնագիտությունը փորձարկելու և ապագա գործատուի ուշադրությունը գրավելու համար։
Նման ծրագրերը կարող են լինել վճարովի կամ անվճար, կարճաժամկետ կամ երկարաժամկետ։ Ու շատ ընկերություններ հաջողությամբ անցած ստաժորներին առաջարկում են մշտական աշխատանք։
Խորհուրդ՝ պրակտիկայի ընթացքում
հստակեցրու՝ ինչ արդյունքներից է կախված քո գնահատականը
մի վախեցիր հարցեր տալ
ցուցաբերիր նախաձեռնություն և ներգրավվածություն
Մասնակցիր կամավորական աշխատանքների
Կամավորական աշխատանքը լավ հնարավորություն է՝ փորձ ձեռք բերելու և սովորածդ գործնականում կիրառելու համար։ Կարող ես համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ՝ պատրաստելով կայքեր, վիզուալներ ու մի շարք այլ նախագծեր։
Այսպիսով, դու միաժամանակ և՛ օգնում ես մյուսներին, և՛ հարստացնում ես քո պորտֆոլիոն։
Փորձ ձեռք բեր ֆրիլանս հարթակներում կամ ծանոթների միջոցով
Սկսիր փոքր պատվերներից՝ թեկուզ անվճար կամ ցածր վարձատրությամբ։ Կարևորը ցույց տաս քո աշխատանքը, որը նույնպես կկարողանաս ներառել պորտֆոլիոյում և հետագայում ներկայացնել գործատուներին։
Հավաքիր ու ճիշտ ներկայացրու քո փորձը
Անկախ նրանից՝ դասընթացի, պրակտիկայի, կամավորության թե ֆրիլանսի ընթացքում ես աշխատել, դրանք բոլորը փորձ են։ Ներկայացրու դրանք քո CV-ում, ավելացրու հղումներ կամ նկարագրություններ՝ ինչ ես արել, ինչ արդյունք ես ստացել։
Հարցազրույցի ժամանակ պատմիր փորձիդ մասին՝ շեշտելով քո մոտիվացիան ու սովորելու պատրաստակամությունը։
Աշխատանք գտնել առանց փորձի հնարավոր է։
Կարևորը չսպասել «իդեալական առաջարկի», այլ ինքնուրույն քայլեր ձեռնարկել փորձ ձեռք բերելու համար։
Յուրաքանչյուր փորձ՝ թեկուզ փոքր, օգնում է զարգանալ ու մոտենալ երազած աշխատանքին։