Բարձր աշխատավարձը բախտի հարց չէ։ Այն սկսվում է մի պարզ գիտակցումից՝ «Ես աճել եմ, և իմ աշխատանքն ունի ավելի բարձր արժեք»։
Երբ խորապես ընդունես այս միտքը, կսկսես նաև փոխել քայլերդ։ Ահա մի քանի կոնկրետ քայլ, որ կարող ես անել այս «բախտին» արժանանալու համար․
Ճանաչիր քո արժեքը՝ ուսումնասիրիր աշխատաշուկան և դրա պահանջները՝ համեմատելով դրանք քո հմտությունների ու փորձի հետ, ինչը քեզ կօգնի հասկանալ, թե որպես մասնագետ ինչ մակարդակում ես գտնվում և որքան են վճարում այդ աշխատանքի համար այլ վայրերում։
Բարելավիր հմտություններդ՝ թե՛ մասնագիտական, թե՛ հաղորդակցման։ Այսօր բավարար չէ միայն լավ գիտելիք ունենալը. կարևոր է նաև կարողանալ դրանք ներկայացնել և կիրառել։
Եղիր ինքնավստահ՝ հմտություններդ ճիշտ լույսի տակ ցույց տալու համար նախ պետք է ինքդ գիտակցես, թե ինչ մակարդակի վրա ես՝ առանց թերագնահատելու կամ գերագնահատելու հնարավորություններդ։
Դուրս արի հարմարավետության գոտուց՝ երբեմն բարձր վարձատրվող աշխատանքը պահանջում է ռիսկ, նախաձեռնություն և նախկինում սովոր ստանդարտներից դուրս գործողություններ։
Կառուցիր առողջ կապեր՝ ճիշտ մարդիկ ճիշտ պահին կարող են բացել ճիշտ դռներ։
Ոչ մի կախարդական լուծում չկա։ Կա միայն բանաձև, որը կիրառելու դեպքում կգործի միայն քո օգտին․
գիտակցում + զարգացում + աշխատանք = բարձր աշխատավարձ։