Ինչու են թեկնածուների 90%-ը կորցնում աշխատանքի հնարավորությունը հենց հարցազրույցի սկզբում
Հարցազրույցի ամենակարևոր պահը հենց սկզբից սեփական անձի ներկայացումն է ՝ այն, ինչ միջազգային պրակտիկայում կոչվում է self-pitch։
Սա 3-4 րոպեանոց հակիրճ պատմություն է, որը ցույց է տալիս մասնագետին իր լավագույն կողմերից՝ առանց ավելորդ մանրամասների։
Այն օգնում է՝
- ցույց տալ փորձն ու մասնագիտական ուղղվածությունը,
- ներկայացնել կոնկրետ արդյունքներ,
- եվ առաջին իսկ րոպեներից թողնել պրոֆեսիոնալի տպավորություն։
Ինչպես պատրաստել self-pitch-ը
- Գրիր 5–7 նախադասությամբ պատմություն՝ ով ես, ինչ ես անում, ինչ արդյունքների ես հասել և ինչու ես ուզում հենց այդ պաշտոնը։
- Օգտագործիր կոնկրետ օրինակներ կամ թվեր։
- Ասա բարձրաձայն և կրկնիր մի քանի անգամ, մինչև խոսքդ հնչի բնական ու վստահ։
Հարցազրույցի առաջին մի քանի րոպեները որոշում են՝ դու անցնում ես հաջորդ փուլ, թե ոչ։
Իսկ եթե կարողանաս վերահսկել այդ պահը՝ պատրաստվածությամբ, ինքնավստահությամբ ու հստակ խոսքով, հենց դու կլինես այն 10%-ի մեջ, որոնք գործատուի համար դառնում են հիշվող և ընտրելի թեկնածուներ։