Զարգացնում ենք դիզայներական ճաշակը
Պատկերացրու՝ նայում ես որևէ դիզայնի ու վայրկյանների ընթացքում հասկանում՝ ինչն է ճիշտ, ինչն է պետք փոխել ու ինչն է «խանգարում» ամբողջ աշխատանքին։
Սա զարգացած տեսողական ճաշակն է (насмотренность)։
Շատերը մտածում են, որ դա պարզապես շատ պոստեր նայելն է կամ Pinterest-ում երկար ժամանակ անցկացնելը։
Իրականում՝ դա «վարժված աչքն է», որը ձևավորվում է ճիշտ վերլուծության միջոցով։
Այն դիզայների ամենակարևոր հմտություններից մեկն է, որն ուղղակիորեն ազդում է թե՛ աշխատանքի որակի, թե՛ ինքնավստահության ու աշխատանքի արագության վրա։
Երբ տեսողական ճաշակը զարգացած չէ՝
- դիզայնի վրա շատ ժամանակ ես ծախսում,
- կասկածում ես մտահաղացումներիդ ու գաղափարներիդ վրա,
- հաճախ կրկնում ես ուրիշների գաղափարները։
Երբ այն զարգանում է՝
- արագ ես կողմնորոշվում
- անմիջապես նկատում ես սխալները
- աշխատում ես ավելի վստահ ու ինքնուրույն
Ամենատարածված սխալը դա պարզապես «սիրուն» աշխատանքներ պահպանելն է՝
առանց հասկանալու՝ ինչու են դրանք լավ աշխատում։
Ինչպես զարգացնել դիզայներական ճաշակը`
- Կրկնիր հաջողված մակետները
Կրկնիր լավ դիզայնները՝ ոչ թե տեղադրելու համար, այլ հասկանալու դրանց կառուցվածքը, բառերի միջակայքերը: Սկզբում կարող ես կրկնել, հետո արդեն փոփոխել՝ ավելացնելով քո գաղափարներն ու ոճը։
- Ընտրիր կոնկրետ ուղղություն
Տիպոգրաֆիկա, կոմպոզիցիա, վեբ կամ UI/UX – կենտրոնացիր մեկ ուղղության վրա ու խորացիր:
- Ընտրիր որակյալ աղբյուրներ
Ավելի լավ է վերլուծել մի քանի ուժեղ աշխատանք, քան պարզապես թերթել հարյուրավոր օրինակներ: Օգտվիր Pinterest, Behance, Dribbble, Mobbin, Awwwards կայքերից և ուսումնասիրիր իրական բրենդների օրինակներ:
- Վերլուծիր, ոչ թե պարզապես նայիր
Բացիր որակյալ նախագիծ ու հարց տուր քեզ՝
-ինչու է սա պրոֆեսիոնալ աշխատանք երևում
-ինչպես է կառուցված
-որոնք են հիմնական 2-3 լուծումները
Փորձիր հասկանալ՝ ինչու են ընտրված այդ գույները, տառատեսակները, ու ինչ տրամաբանությամբ է կառուցված կոմպոզիցիան:
Հիշիր՝ վերլուծությունը հենց այն գործիքն է, որը զարգացնում է քո մտածողությունը ու ճաշակը:
Այն զարգացնելով՝ ժամանակի ընթացքում դու սկսում ես ինքնուրույն տարբերել՝ որն է ուժեղ դիզայն, որը՝ ոչ։ Եվ հենց սա է իրական աճը։
Եթե ուզում ես մասնագիտանալ ու ստեղծել աշխատող, աչք գրավող դիզայններ, իմանալ բոլոր նրբությունները, ուրեմն միացիր Graphic Design for SMM դասընթացին՝