Ինչպիսի՞ թեկնածուներն են ավելի մեծ հավանականությամբ ընդունվում աշխատանքի
Միանշանակ պնդում անելն դժվար է, քանի որ տարբեր գործատուներ ունեն տարբեր պահանջներ: Մի դեպքում խելացի լինելը կարող է առավելություն ապահովել, մյուսում՝ այդ առավելությունները հնարավորինս շահեկան ներկայացնելու կարողությունը:
Խելացի թեկնածուները սովորաբար ունեն բարձր ինտելեկտուալ կարողություններ, արագ մտածելու և խնդիրներ լուծելու ունակություն:
Նրանք կարող են արագ յուրացնել նոր նյութեր, մշտապես զարգացնել իրենց գիտելիքները և արդյունավետ աշխատել:
Սակայն աշխատանքի ընդունման համար միայն այս հատկանիշը բավարար չէ:
Երբեմն թեկնածուն չի կարողանում ճիշտ մատուցել իր կարողությունները, դժվարանում է հաղորդակցվել՝ ելնելով բնավորության մի շարք գծերից, որոնք էլ խանգարում են ունակությունների լիարժեք ներկայացմանը:
Հաջողակ թեկնածուները, մյուս կողմից, կարող են ոչ միայն ունենալ մասնագիտական բավարար գիտելիքներ, այլև հմտություններ, որոնք գործատուի համար առավելություն են:
Օրինակ՝ թիմում արդյունավետ աշխատելու հմտություն, միջանձնային հարաբերություններ կառուցելու, ժամանակի ճիշտ կառավարման և խնդիրների դեպքում տարբեր մոտեցումներ կիրառելու ունակություն:
Հաջողությունը կախված է նրանից, թե ինչպես են մարդիկ օգտագործում իրենց ներուժը:
Մեծ հավանականությամբ աշխատանքի են ընդունվում այն թեկնածուները, ովքեր միաժամանակ համատեղում են խելքն ու հաջողակությունը:
Պարտադիր չէ, որ խելքը բնութագրվի միայն բարձրագույն կրթությամբ կամ կարդացած գրքերի քանակով:
Խելքի մասին հաճախ խոսում են գործնական հմտությունները, որոնք օգնում են թեկնածուին ճիշտ մտածել, արագ գործել ու հաջողություններ գրանցել իրական աշխատանքային պայմաններում: