ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԸ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԲԻԶՆԵՍՈՒՄ
Գործարքների փաստաթղթավորում
գործընկերների միջև փոխանցումներ
հարկերի վճարումներ
հաշվետվությունների ներկայացումներ
Սրանք ցանկացած բիզնեսի բնականոն աշխատանքի մասն են, ու այս ամենի պատասխանատուն հաշվապահներն են։
Բիզնեսում հաշվապահի դերը անփոխարինելի է:
Նա այն մարդն է, առանց որի անգամ փոքր բիզնեսը չի կարող աշխատել ու կայուն զարգանալ։
Որպեսզի բիզնեսում հաշվապահի դերը չթվա գերագնահատված, եկեք քննարկենք՝ ինչ գործառույթներ է կատարում հաշվապահը իրականում։
Հաշվապահը ապահովում է բիզնեսի ֆինանսական կայունությունն ու կառավարումը
Բիզնեսն իր գործունեության շրջանակներում համագործակցում է այլ բիզնեսների եւ անհատների հետ, ներկայացնում է հաշվետվություններ, ընդունում կամ աշխատանքից հեռացնում է աշխատակիցների, կատարում մի շարք գործարքներ։ Առանց հաշվապահի կողմից հաշվետվությունների ժամանակին ներկայացման ու վերլուծության, առանց ճիշտ փաստաթղթավորման՝ բիզնեսը կարող է կորցնել վերահսկողությունը ֆինանսների նկատմամբ, ինչն էլ կհանգեցնի մի շարք խնդիրների։
Հաշվապահը կատարում է աշխատանքներ՝ համապատասխան հարկային օրենսդրությանը
Բիզնեսմենը ոչ միշտ է տեղյակ կամ ոչ միշտ է գլուխ հանում օրենսդրության մեջ կատարվող փոփոխություններից։ Իսկ դրանց չտիրապետելը կարող է մեծ խնդիրներ առաջացնել բիզնեսի համար։ Գրագետ հաշվապահը միշտ տեղյակ է հարկային օրենսգրքի դրույթներից ու դրանում կատարվող փոփոխություններից։ Նրա օգնությամբ ժամանակին կատարվում են հարկային բոլոր պարտավորությունները՝ ազատելով բիզնեսին տուգանքներից ու տույժերից։
Հաշվապահը ապահովում է բիզնեսի աճը և զարգացումը
Հաշվապահը, մասնակցելով բիզնեսի ռազմավարական պլանավորմանը, առաջարկում է լուծումներ՝ հիմնված ֆինանսական տվյալների վրա։ Այդ ամենը օգնում է գրանցել աճ, բարելավել ֆինանսական արդյունքները՝ սկսած ծախսերի նվազեցումից մինչև եկամուտների նոր աղբյուրների բացահայտում։ Հաշվապահը նաև գնահատում և կառավարում է բիզնեսի ռիսկերը, կանխատեսում հնարավոր ֆինանսական խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել բիզնեսի կայունությանը։
Հաշվապահի շնորհիվ հիմնվում են վստահելի գործընկերային հարաբերություններ
Հաշվապահն ապահովում է ֆինանսական հաշվետվությունների լիովին հասկանալի ու թափանցիկ լինելը ներդրողներին, գործընկերներին ու այլ շահառուներին։ Սա ամրապնդում է նրանց վստահությունը բիզնեսի նկատմամբ և օգնում վերականգնել կամ պահպանել բիզնեսի շուկայական հեղինակությունը։
Հաշվապահն իրականացնում է ոչ միայն ստանդարտ հաշվապահական առաջադրանքներ, այլեւ զբաղվում է հարկային պլանավորմամբ, ֆինանսական վերլուծությամբ, դրամական հոսքերի կառավարմամբ և աուդիտով։
Միթե այսքանից հետո կարելի է կասկածել բիզնեսում հաշվապահի անփոխարինելի լինելուն։