5 սխալ, որոնք դարձրեցին մեր դասընթացները ամենապահանջվածը Գյումրիում
Երբ առաջին խմբերը սկսել էին ուսուցումը, նկատում էինք, որ ուսանողները հետաքրքրված էին, բայց նրանց արձագանքներում երևում էր, որ որոշ բաներ կարող էին ավելի լավը լինել։ Այդ փոքր դիտարկումները դարձան մեր մեծ փոփոխությունների պատճառը։
1․ Սկսել էինք միայն մեկ դասընթացով
Երբ բացվեց ակադեմիան, կար միայն «Հաշվապահություն 0-ից» դասընթացը: Ընթացքում լսելով ուսանողների կարծիքներն ու ցանկությունները, հասկացանք, որ հետաքրքրությունը մեծ է նաև այլ պահանջված ոլորտների նկատմամբ: Ավելացրինք նոր մասնագիտացված ուղղություններ, և այժմ ԲիՕն ակադեմիայում կարող ես մասնակցել «It’s time for SMM», «Graphic design for SMM», «Ամերիկյան հաշվապահություն» դասընթացներին:
2․ Դասընթացների տևողությունը շատ կարճ էր
Սկզբում դասընթացների տևողությունը չէր գերազանցում 4 ամիսը: Բայց մեզ համար առաջնային է, որ ուսանողները ստանան խորացված ուսուցում ու տիրապետեն մասնագիտության բոլոր մանրամասներին ու առանձնահատկություններին:
Հենց այդ պատճառով էլ դասընթացների տևողության երկարացումը դարձավ կարևոր փոփոխություն, որպեսզի հնարավոր բոլոր թեմաների համար ուսանողները կատարեն լիքը գործնական աշխատանքներ ու հասկանան մասնագիտության պահանջները, որոնք լինելու են իրական աշխատանքի ընթացքում:
3․ Գործնական աշխատանքները բավարար չէին
Յուրաքանչյուր դասընթացի համար մենք կազմել էինք գրքեր, որոնք պարունակում էին մասնագիտությանը վերաբերող բոլոր կարևոր տեսական նյութերը: Բայց ժամանակի ընթացքում հասկացանք, որ լիարժեք ուսուցման համար դա բավարար չէ, ու պետք է ծրագրում գերակշռեն գործնական առաջադրանքները:
Այժմ բոլոր դասընթացների ժամանակ ուսանողները կատարում են մի շարք առաջադրանքներ, որոնք զարգացնում են գործնական հմտությունները ու սովորեցնում իրական աշխատանքի բոլոր նյուանսները՝ դարձնելով նրանց աշխատաշուկային պատրաստ մասնագետներ:
4․ Լսարանը հագեցած չէր ժամանակակից, բավարար տեխնիկայով
Դասընթացների գործնական հատվածը իրականացնելու համար ուսանողներին անհրաժեշտ են համակարգիչներ: Ու նրանց հարմարավետության համար մենք դա պետք է ապահովեինք ուսման ընթացքում: Այժմ ունենք համակարգչային տեխնիկայով հագեցած լսարան, որտեղ յուրաքանչյուր ուսանող ունի իրեն հատկացված աշխատանքային համակարգիչը։
5․ Ուսումնական նյութերը բաշխված էին անկանոն
Ուսանողների համար կազմեցինք մեկ ամբողջական փաթեթ՝ գրքերից մինչև գործնական ֆայլեր, որպեսզի ուսանողը սովորի հստակ կառուցված ծրագրով՝ առանց որևէ բանի մասին մտածելու։
Այս փոփոխությունները ծնվել են հենց այն «սխալներից», որոնք եղան ակադեմիայի ամենաօգտակար բարելավումները՝ դարձնելով մեր դասընթացները ամենապահանջվածը Գյումրիում: