Կարիերայի 4 տեսակները. ո՞ր տարբերակին ես ձգտում դու
Փորձիր քեզ պատկերացնել 5 տարի հետո:
Մասնագիտական հաջողության ո՞ր կետում ես և ի՞նչի շնորհիվ ես հասել այդ կետին՝ գիտելիքների, հմտությունների, սեփական բիզնեսի, թե՞ ֆրիլանս աշխատանքի։
Կարիերայի այս 4 հիմնական ուղղություններից հասկանալը, թե որն է քեզ ավելի մոտ, կօգնի ճիշտ կառուցել մասնագիտական զարգացումդ։
[1] Կարիերա, որը հիմնված է կրթության ու մասնագիտական գիտելիքների վրա
Այս ուղին ընտրում են մարդիկ, ովքեր զարգանում են սովորելով՝ ավելի խորը գիտելիքներ, վերապատրաստումներ, երկարամյա փորձ, և դրանից հետո՝ բարձր պաշտոններ։
Ու՞մ է համապատասխանում՝
նրանց, ովքեր սիրում են սովորել ու խորանալ ոլորտի մեջ,
նախընտրում են կայուն, կանխատեսելի առաջընթաց,
ուզում են կառուցել երկարաժամկետ մասնագիտական ճանապարհ։
Օրինակներ- HR մասնագետ, հաշվապահ, IT մասնագետ, մարքեթոլոգ։
[2] Ձեռնարկատիրական կարիերա
Այս ուղին նրանց համար է, ովքեր ունեն գաղափարներ և ցանկանում են դրանք դարձնել ապրանք, ծառայություն կամ բիզնես։ Պահանջվում է ստեղծարարություն, նախաձեռնողականություն և ռիսկի հանդեպ պատրաստակամություն։
Ու՞մ է համապատասխանում՝
նրանց, ովքեր ուզում են ստեղծել նոր բան,
ովքեր սիրում են որոշումներ ընդունել ինքնուրույն,
ովքեր պատրաստ են փորձել, ստեղծել ու ավելին անել, քան սահմանված պարտականություններն են։
Օրինակներ- փոքր բիզնեսների հիմնադիրներ, ստարտափեր, ձեռներեցներ։
[3] Կարիերա, որը հիմնված է պրակտիկ հմտությունների վրա
Այս դեպքում մասնագիտական աճը կախված է գործնական կարողություններից՝ որքան լավ ես կատարում աշխատանքդ, այնքան մեծանում է պահանջարկդ։ Այս տեսակ կարիերա ընտրելիս ավելի կարևոր են հմտությունները, փորձն ու կատարած աշխատանքի որակը, ոչ թե դիպլոմի առկայությունը։
Ու՞մ է համապատասխանում՝
նրանց, ովքեր սիրում են գործով արդյունք ստեղծել,
կարող են ձեռագործ աշխատանքներ կատարել,
աշխատանքում գնահատում են տեսանելի արդյունքը։
Օրինակներ- շինարար, վարսավիր, խոհարար, քանդակագործ:
[4] Ֆրիլանս կարիերա
Ֆրիլանսերը չի աշխատում մշտական աշխատավայրում, այլ ընտրում է՝ ում հետ և ինչ նախագծերի վրա աշխատել։ Նրանց համար կարևոր է ազատ գրաֆիկը և սեփական ռիթմով աշխատելու հնարավորությունը։
Ու՞մ է համապատասխանում՝
նրանց, ովքեր ուզում են ազատություն ու չսահմանափակված գրաֆիկ,
ովքեր սիրում են բազմազան նախագծեր,
ունեն հստակ մասնագիտական ծառայություն, որը կարող են առաջարկել հաճախորդներին։
Օրինակներ- դիզայներ, քոփիրայթեր, SMM մասնագետ, լուսանկարիչ։
Չկա «ավելի լավ» կամ «ավելի վատ» կարիերայի տեսակ։
Կա միայն այն ճանապարհը, որը համապատասխանում է քո բնույթին, նպատակներին ու աշխատանքի հանդեպ մոտեցմանը։