Մենք անընդհատ ապրում ենք վախով, որ մյուս տարի մեր ունեցած մասնագիտությունն արդեն ակտուալ չի լինի՝ աշխատանքը կավտոմատացվի կամ կփոխարինվի մեկ այլ մասնագիտությամբ։
Ու այս պայմաններում ցանկություն է առաջանում գտնել գոնե մի մասնագիտություն, որը սովորելով կկարողանանք մեզ ապահովագրել աշխատաշուկայի համար «անպիտան» դառնալու վտանգից
Մեղմ ասած, անմտություն կլինի նշել թեկուզ մի մասնագիտություն, որն երաշխավորված ԱԿՏՈՒԱԼ ԿԼԻՆԻ առաջիկա թեկուզ 10 տարվա կտրվածքով, ուր մնաց՝ 50 տարվա համար
Այս իրավիճակում մխիթարող հանգամանք է որոշակի հմտությունների ձեռքբերումը, ինչը թույլ կտա ցանկացած իրավիճակում արագ կողմնորոշվելու ու նվազագույն ժամանակ ու ջանք ներդնելու արդյուքնում կրկին հայտնվել պահանջված աշխատողների ցանկում։