Ո՞ր մասնագիտությունները պահանջված կլինեն 2026 թվականին
Պատկերացրու՝ ընտրում ես մասնագիտություն, որը պահանջված է հիմա և դեռ լինելու է մի քանի տարի անց։ 2026 թվականին հատկապես պահանջված կլինեն այն մասնագիտությունները, որոնք կապ ունեն թվային հմտությունների, բիզնեսի և վերլուծական մտածողության հետ։
Ահա այն մասնագիտությունները, որոնք ներկայումս պահանջված են և նույն պահանջարկը կունենան նաև առաջիկա տարում։
1․ SMM մասնագետ
Բիզնեսների մեծ մասը ակտիվորեն գործում է սոցիալական հարթակներում, և SMM մասնագետների դերը մնում է առանցքային։
Բարձր է պահանջարկը այն SMM մասնագետների, որոնք կարողանում են ոչ միայն հրապարակումներ անել, այլև մշակել ռազմավարություն, միացնել թիրախային գովազդներ և վերլուծել արդյունքները։
AI-ի դերը SMM-ում
AI գործիքները կարող են օգնել բովանդակության գաղափարների ստեղծման, հրապարակումների պլանավորման և տվյլաների վերլուծության մեջ, սակայն չեն կարող լիարժեք փոխարինել մասնագետին, քանի որ բրենդի ձայնը, ռազմավարական մտածողությունը և լսարանի հետ կապը պահանջում են մարդկային ներգրավվածություն:
Ինչու է պահանջված լինելու
- Բիզնեսներն այլևս չեն կարող հրաժարվել սոցցանցերից
- Սոցցանցերը շարունակում են մնալ վաճառքի հիմնական միջոց
- Մասնագետը կարող է աշխատել միաժամանակ մի քանի նախագծի վրա
3․ Հաշվապահ
Յուրաքանչյուր բիզնես ունի հաշվապահի կարիք՝ անկախ բիզնեսի ոլորտից և մեծությունից։
Հաշվապահներն, ովքեր աշխատում են ժամանակակից ծրագրերով և մշտապես տեղյակ են օրենսդրական փոփոխություններին, ունեն մեծ պահանջարկ աշխատաշուկայում և բարձր են վարձատրվում:
AI-ի դերը հաշվապահության մեջ
Կա թյուր կարծիք, որ AI-ը կարող է փոխարինել հաշվապահին, բայց իրականում այն չի կրում իրավական ու մասնագիտական պատասխանատվություն: Այն օգնում է ավտոմատացնել մի շարք հաշվարկներ, մշակել տվյալներ ու հայտնաբերել սխալներ: Իսկ օրենքների ճիշտ կիրառումը և ֆինանսների վերահսկումը պահանջում են փորձառու հաշվապահի աշխատանք:
Ինչու է պահանջված լինելու
- Առանց հաշվապահի բիզնեսը չի կարող արդյունավետ ու առանց խնդիրների գործել
- Օրենսդրական փոփոխությունները պահանջում են մասնագիտական պատրաստվածություն
- Գրագետ հաշվապահները միշտ ապահովված են աշխատանքով
2․ Գրաֆիկ դիզայներ՝ SMM-ի համար
Վիզուալը սոցիալական մեդիայում մեծ նշանակություն ունի, և դրա համար գրաֆիկ դիզայնը SMM-ի համար դարձել է առանձին և պահանջված մասնագիտություն։
Առավել մրցունակ են այն դիզայներները, որոնք հաշվի են առնում սոցիալական ցանցերի առանձնահատկությունները, ստեղծում են ուշադրություն գրավող, վաճառող դիզայն և կարողանում են դրա միջոցով փոխանցել բրենդի հիմնական գաղափարը։
AI-ի դերը գրաֆիկ դիզայնում
AI-ը կարող է օգնել արագացնել դիզայնի ստեղծման գործընթացը, առաջարկել շաբլոններ կամ գունային լուծումներ, բայց չի փոխարինում մասնագետին, քանի որ ստեղծագործական մտածողությունը, թիրախային լսարանի ցանկություններն ու բրենդային նրբությունները մարդկային մոտեցում են պահանջում:
Ինչու է պահանջված լինելու
- Որակյալ ու գրավիչ վիզուալը բարձրացնում է ներգրավվածությունը
- Բիզնես էջերը մշտապես ունեն գեղեցիկ ու վաճառող դիզայնի կարիք
- Այս ուղղությունը հարմար է նաև հեռավար աշխատանքի համար
4․ Տվյալների վերլուծաբան
Բիզնեսներին անընդհատ պետք է կատարել տվյալների հավաքագրում՝ վաճառքների, մարքեթինգի, հաճախորդների և պրոցեսների մասին, որպեսզի հասկանան, թե ինչն է աշխատում, իսկ ինչը՝ ոչ, և ըստ այդմ ընդունեն ճիշտ ռազմավարական որոշումներ։ Տվյալների վերլուծաբանները հանդիսանում են այս գործընթացի անբաժանելի մասնիկը։
Նրանց աշխատանքը թույլ է տալիս բացահայտել, օրինակ՝ ինչու են նվազել վաճառքները, որ մարքեթինգային քայլն է ամենաարդյունավետը, կամ որտեղ է ընկերությունը ֆինանսական վնասներ կրում։ Տվյալների վերլուծաբանները վերլուծում են թվերը և առաջարկում լուծումներ, որոնք օգնում են բիզնեսին աճել և զարգանալ։
AI-ի դերը տվյալների վերլուծության մեջ
AI-ը կարող է մշակել մեծ ծավալի տվյալներ և բացահայտել օրինաչափություններ: Իսկ վերլուծաբանը կատարում է արդյունքների ճիշտ մեկնաբանություն և կայացնում ռազմավարական որոշումներ:
Ինչու է պահանջված լինելու
- Ընկերությունները մշտապես հավաքում և օգտագործում են տվյալներ որոշումներ ընդունելու համար
- Վերլուծաբանները օգնում են հասկանալ, թե որ ուղղությամբ է բիզնեսը ճիշտ զարգանում, իսկ որտեղ կա բարելավման կարիք
- Մասնագետները կարող են աշխատել տարբեր նախագծերի և ոլորտների հետ
5․ Վաճառքի մասնագետ
Անկախ նրանից՝ խոսքը ապրանքի մասին է թե ծառայության, այն պետք է ճիշտ ներկայացնել հաճախորդին։ Վաճառքի մասնագետը ոչ միայն առաջարկում է պրոդուկտը կամ ծառայությունը, այլև հասկանում է հաճախորդի կարիքները և օգնում նրան կայացնել գնման որոշում։
AI-ի դերը վաճառքում
Այս մասնագիտության մեջ AI-ը կրկին օգնող դեր ունի, բայց չի փոխարինում մասնագետին: Այն օգնում է վերլուծել հաճախորդների վարքը, սակայն բանակցությունները, վստահության հաստատումն ու վաճառքը իրականացնում է մասնագետը:
Ինչու է պահանջված լինելու
- Մասնագետի աշխատանքը բարձրացնում է ընկերության վաճառքները և եկամուտը
- Դրական արդյունք ցույց տվող մասնագետները գնահատված և պահանջված են աշխատաշուկայում
Այսպիսով, 2026 թվականին առավել մրցունակ կլինեն նրանք, ովքեր՝
—ընտրում են պահանջված մասնագիտություն
—ունեն գործնական գիտելիքներ
—պատրաստ են զարգանալ և շարունակաբար սովորել