Պե՞տք է բիզնեսմենը գլուխ հանի ֆիանսներից, թե՞ ոչ
Բիզնեսմենը պարտավոր չէ
հասկանալ ֆինանսական ցուցանիշներից, ամեն օր ստանալ ինֆորմացիա ու տիրապետել բոլոր փոփոխություններին
կա հաշվապահ կամ ֆինանսիստ, թող իրենք էլ զբաղվեն այդ ամենով
Հաճախ բիզնես սկսող կամ արդեն իսկ ոլորտում աշխատողներից շատերը, այսպես են մտածում ու այստեղից էլ սկսվում է տվյալ բիզնեսի «վերջը»։
Բնականաբար, տարբեր հաշվարկների, վճարումների իրականացման, դեբիտորական պարտքերի հավաքագրման եւ այլ աշխատանքների համար գոյություն ունեն մասնագետների ու այս փուլում բիզնեսմենը անելիք չունի.
Բայց ցանկացած մեկը, ով զբաղված է բիզնեսի կառավարմամբ պետք է տիրապետի բիզնեսի ֆինանսական ցուցանիշներին, պետք է հասկանա, թե դրանցից որն իրենից ինչ է ներկայացնում ու, որ ամենակարեւորն է, ինչի մասին է հուշում։
Հենց այս ֆինանսական ցուցանիշներն են, որոնք հիմք են դառնում բիզնեսի ղեկավարի որոշումների եւ ապագայի կանխատեսումների համար, իսկ դրանց անտեսումն ու այլ մասնագետների վրա «գցելը» հաճախ անդառնալի հետեւանքներ են ունենում՝ վճարունակության հետ կապված խնդիրների եւ սնանկացման տեսքով.
Այստեղ կարեւոր է նաեւ առանձնացնել այն հիմնական ցուցանիշները, որոնք ամենախոսունն են բիզնեսի ընթացիկ վիճակի գնահատման եւ ապագա կանխատեսումների իրականացման համար.Դրանք են՝
- Դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերը,
- հարկերի մեծությունը տվյալ ժամանակահատվածի համար,
- շրջանառության ծավալը,
- շահույթը,
- ծախսերը՝ ըստ տարբեր ուղղությունների
Այս ցուցանիշները կամ ընթացքում հաշվվում են հենց բիզնեսի ղեկավարի կողմից կամ ստացվում հաշվապահից կամ ֆինանսիստից՝ կախված տվյալ կազմակերպության կառուցվածքից։