Skill-based կարիերա․ նոր մոտեցում և ինչպե՞ս կիրառել այն
Երբևէ մտածե՞լ եք՝ ինչու նույն մասնագիտությամբ մարդիկ տարբեր արագությամբ են զարգանում կարիերայում։
Պատճառը հաճախ ոչ թե փորձն է կամ պաշտոնը, այլ հմտությունների կիրառումը։
Այսօր կարիերայի դասական մոդելը աստիճանաբար փոխվում է։
Եթե նախկինում զարգացումը նշանակում էր նույն ոլորտում քայլ առ քայլ առաջ շարժվել՝
մասնագետ → ավագ մասնագետ → ղեկավար,
ապա հիմա ուշադրության կենտրոնում այլ բան է՝ հմտությունները և դրանց կիրառելիությունը տարբեր ուղղություններում։
Ավելի ու ավելի արդիական է դառնում «skill-based կարիերան»՝ կարիերա հմտությունների հիմքով։
Դա նշանակում է՝ Դուք զարգանում եք ոչ թե մեկ պաշտոնում, այլ կառուցում եք Ձեր մասնագիտական «կորիզը» և կիրառում այն տարբեր պաշտոններում։
Օրինակ, եթե Ձեր ուժեղ կողմը մարդկանց ուսուցումն ու զարգացումն է, Դուք կարող եք նույն հմտություններով աշխատել՝
- որպես մեթոդիստ՝ ստեղծելով կրթական ծրագրեր
- որպես նախագծի ղեկավար՝ կազմակերպելով ուսուցման գործընթացը
- որպես պրոդուկտ մենեջեր՝ զարգացնելով կրթական պրոդուկտ
Այս մոտեցումը տալիս է կարևոր առավելություններ՝
- չեք սահմանափակվում մեկ մասնագիտությամբ
- ավելի արագ եք հարմարվում աշխատաշուկայի փոփոխություններին
Իսկ ամենակարևոր հարցը՝ ինչպես հասկանալ Ձեր ուղղությունը։
Փորձեք հասկանալ՝ կոնկրետ ինչ հմտություններ ունեք և պատասխանել՝
- ի՞նչ եմ ես ամենից լավ կարողանում անել
- ո՞ր խնդիրների համար են ինձ ամենից հաճախ դիմում
- ո՞ր գործերում եմ ես իրականում արժեք ստեղծում