SMM դասընթացը ԲիՕնում՝ պատմում է մեր ուսանողը
Ի՞նչ հանգամանքներից կամ հնարավորություններից ելնելով որոշեցիք ընտրել նոր մասնագիտություն
Բազմիցս նկատել եմ SMM մասնագետների պահանջարկը շուկայում և ունենալով գրաֆիկ դիզայների մասնագիտություն, սկսեցի մեծ հետաքրքրություն ունենալ դարի պահանջարկ վայելող մասնագիտություններից մեկի՝ SMM-ի նկատմամբ:
Ո՞րն էր պատճառը հենց Բիօն բիզնես ակադեմիայի դասընթացը ընտրելու
Ծանոթանալով ԲիՕն բիզնես ակադեմիայի կողմից կազմակերպվող դասընթացին, գրանցվեցի, հասկանալով, որ գիտելիքները խորացնելու ու մասնագիտանալու ճիշտ ժամանակն է:
Մեծ ոգևորությամբ ու եռանդով եմ մասնակցել դասընթացին: Պատճառը շատ պարզ է. ոչ միայն ընտրել էի հետաքրքիր ու զարգացող մասնագիտություն, այլ նաև դասերն անցնում էին շատ ջերմ, մոտիվացնող միջավայրում՝ շնորհիվ մեր պրոֆեսիոնալ ուանմիջական դասընթացավար Աննա Տոնոյանի:
Ի՞նչ դրական փոփոխություններ եղան Ձեր գիտելիքների և կարողությունների մեջ դասընթացի ավարտին
ԲիՕնում ուսանելու ամիսների ընթացքում ձեռք բերեցի խորը գիտելիքներ SMM-ի վերաբերյալ, ինչպես նաև մոտիվացիա՝ այդ գիտելիքները աշխատանքում կիրառելու համար: Հուսով եմ համագործակցելու առիթներ կունենամ: