Beon Academy

  • Գլխավոր
  • Ու՞մ ես վստահելու դու
  • Դասընթացներ
  • Բլոգ
  • Գլխավոր
  • Ու՞մ ես վստահելու դու
  • Դասընթացներ
  • Բլոգ

BeOn Business Academy

Սովորե՞լ ՍՄՄ ինքնուրույն, թե՞ մասնակցել դասընթացի

Եթե շարունակում եք կարդալ, ապա վստահաբար հետաքրքրված եք ՍՄՄ-ով: 

Իրականում լավ մասնագիտություն եք ընտրել, բայց այս փուլում հաստատ ձեզ մոտ հարց է առաջացել՝ ինչպես մասնագիտանալ ոլորտում՝ ինքնուրույն, թե մասնակցել դասընթացի, անիմաստ ժամանակ ու ռեսուրս չծախսելու և միևնույն ժամանակ որակյալ մասնագետ դառնալու համար: Երկու դեպքում էլ հաջողության հասնելը հնարավոր է, սակայն տարբերակներից յուրաքանչյուրն ունի իր դրական և բացասական կողմերը:

Ավելի ու ավելի շատ մարդիկ ընտրում են ինքնուրույն սովորելու մեթոդը, քանի որ այն հնարավորություն է տալիս սովորել ազատ՝ սեփական գրաֆիկին համապատասխան: Ինքնուրույն կրթվելու և մասնագետ դառնալու ուղին նույնպես կարող է տանել հաջողության, սակայն ճանապարհը լի է բազմաթիվ ռիսկերով:

Եկեք դիտարկենք հնարավոր ռիսկերից մի քանիսը, ինչը ձեզ կօգնի ի վերջո կողմնորոշվել՝ մուտք գործել մարքեթինգի և ՍՄՄ-ի ոլորտ ինքնուրույն, թե ամեն դեպքում մասնակցել դասընթացի:

Ինքնուրույն ուսուցման համար շատ են մասնագիտական գրքերը, համացանցի տեղեկատվությունը և անվճար վիդեոհոլովակները: 

Սակայն այս տարբերակում բացակայում են համակարգված գիտելիքները, և դժվարանում եք հասկանալ՝ որտեղից պետք է սկսել կամ ինչի վրա է պետք առավել կենտրոնանալ:

Մասնագիտացված դասընթացները, որոնք կազմակերպվում են փորձառու և բանիմաց մասնագետների կողմից, ապահովում են խորքային ու ամբողջական տեղեկատվություն մասնագիտության վերաբերյալ: Դասընթացները հնարավորություն են ընձեռում ունենալ ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներ, որոնք օգնում են զարգացնել հմտությունները և յուրացնել ստացած ինֆորմացիան:

Ինքնուրույն սովորելու ընթացքում չեք կարող անմիջապես դիմել մասնագետին և հարցեր տալ, երբ ինչ-որ բան անհասկանալի է մնում: Երբ հանդիպում եք բարդ հարցերի կամ չեք հասկանում որևէ կոնկրետ թեմա, ինքնուրույն ուսումնասիրելը կարող է սահմանափակել ձեր առաջընթացը։ 

Ստիպված եք երկար ժամանակ ուսումնասիրել տարբեր աղբյուրներ, և միշտ կա ռիսկ, որ ստացված տեղեկատվությունը չի լինի այնքան ճշգրիտ կամ ամբողջական, որքան եթե հարցերը քննարկեիք պրոֆեսիոնալ ուսուցչի կամ ոլորտի փորձառու մասնագետի հետ:

 

Դասընթացի մասնակցելու դեպքում այս խնդիրը կարող եք բացառել, քանի որ դասընթացավարը շտապ օգնության նման կհասնի աջակցության ու կտա պատասխաններ ձեր բոլոր հարցերին:

Իմանալ Գյումրիում SMM դասընթացի մասին ավելին

 

Ինքնուրույն սովորելիս դուք կարող եք գտնել տարբեր ռեսուրսներ՝ տեսանյութեր, հոդվածներ, բլոգներ, որոնք ներկայացնում են միայն տեսական կամ ընդհանուր մոտեցումներ, բայց չկան իրական գործնական օրինակներ, որոնք հիմնված են իրական իրավիճակների վրա։ Այս պարագայում հաճախ բացակայում է այն արժեքավոր ռեսուրսը, որը կարելի է ձեռք բերել անմիջապես մասնագետի փորձից։

 

 

Դասընթացավարը սովորաբար անցկացնում է խորացված քննարկումներ՝ իրական դեպքերի հիման վրա, որոնք օգնում են ավելի արագ ու ճիշտ կողմնորոշվել, երբ հետագայում աշխատանքում հանդիպեք նման իրավիճակների:

Սովորել ինքնուրույն թե մասնակցել դասընթացի՝ ընտրությունը Ձերն է:
Բայց անկախ ընտրված ճանապարհից, ամենակարևորը մշտապես շարունակել սովորելն է ու ժամանակին հետևել փոփոխություններին, քանի որ ՍՄՄ-ն՝ ինչպես և մյուս ոլորտները, մշտապես զարգանում է։
 

BeOn Business Academy

  • 095-61-10-10
  • info@beon.am
  • Ք։ Գյումրի Գորկու 26/77
  • Գլխավոր
  • Ու՞մ ես վստահելու դու
  • Դասընթացներ
  • Բլոգ
  • Events
  • Դասընթացավարներ
  • Կարծիքներ
  • Անձնական հաշիվ
  • Գլխավոր
  • Ու՞մ ես վստահելու դու
  • Դասընթացներ
  • Բլոգ
  • Events
  • Դասընթացավարներ
  • Կարծիքներ
  • Անձնական հաշիվ
Copyright © 2026 Beon Academy | Powered by P.S.
  • Գլխավոր
  • Ու՞մ ես վստահելու դու
  • Դասընթացներ
  • Բլոգ
  • Գլխավոր
  • Ու՞մ ես վստահելու դու
  • Դասընթացներ
  • Բլոգ

BeOn Business Academy

  • Events
  • Դասընթացավարներ
  • Կարծիքներ
  • Անձնական հաշիվ
  • Events
  • Դասընթացավարներ
  • Կարծիքներ
  • Անձնական հաշիվ
  • Գլխավոր
  • Ու՞մ ես վստահելու դու
  • Դասընթացներ
  • Բլոգ
  • Events
  • Դասընթացավարներ
  • Կարծիքներ
  • Անձնական հաշիվ
  • Գլխավոր
  • Ու՞մ ես վստահելու դու
  • Դասընթացներ
  • Բլոգ
  • Events
  • Դասընթացավարներ
  • Կարծիքներ
  • Անձնական հաշիվ

ԲիՕն Բիզնես Ակադեմիայում «It's time for SMM» դասընթացին մասնակցելը իմ կարիերայի կարևոր քայլերից էր, որը տվեց ինձ նոր հմտություններ և խորացրեց պատկերացումներս թվային մարքեթինգի և սոցիալական մեդիայի դերի մասին: Տեսական գիտելիքների կողքին ձեռք բերեցի նաև պրակտիկ փորձ' կիրառելով սովորածը իրական դեպքերի վրա, ինչը մեծ ազդեցություն ունեցավ իմ մասնագիտական աճի վրա: Շնորհակալ եմ ԲիՕն Բիզնես Ակադեմիայի հրաշալի դասախոսական կազմին' իրենց աջակցության և համբերատարության համար: Նրանց օգնությամբ զգացի, թե ինչպես կարող եմ իմ կարողություններն օգտագործել' հաջողություններ գրանցելու և իմ մասնագիտական ուղին հստակ կառուցելու համար: Այս դասընթացը նոր հորիզոններ բացեց ինձ համար' համարձակ ու վստահ լինելու համար իմ ընտրած ոլորտում: Կառանձնացնեմ որպես կարեւոր ու դրական գործոն դասախոսակամ կազմը:

Հեղինե Մեխակյան

It's time for SMM դասընթաց

Բիօնում դասընթացները իրոք շատ ուսուցանող են ու օգտակար։ Դասերը թե տեսական են, թե գործնական, հնարավորություն ունենք սովորածը գործնականում ցույց տալ ու բացերը լրացնել դասավանդող մասնագետների հետ։ Ես Բիօնում մոտ մեկ ամիս սովորելուց հետո արդեն աշխատանքի եմ անցել այդ ոլորտում, ու ամեն օր նոր բան սովորելով կիրառել եմ դրանք աշխատանքում։
Դասավանդող մասնագետները շատ լավն են, համբերատար ու շատ խելացի, չկա մի հարց, որ դասընթացի ընթացքում մնացել է անպատասխան։ Ժամանակ առ ժամանակ գրելով ամփոփիչ թեստեր ավելի լավ ենք յուրացնում սովորած նյութերը։
Բիօնի միջավայրն էլ է շատ տրամադրող ու ջերմ։ Մի խոսքով՝ Բիօնում ամեն ինչ առկա է որակյալ կրթության համար։

Անիտա Անդրեասյան

It's time for SMM դասընթաց

Դասընթացի մասին վստահաբար կարող եմ շատ դրական կարծիք հայտնել։ «It’s time for SMM» դասընթացի շնորհիվ ձեռք բերեցի թե մասնագիտական որակներ, թե շատ լավ ընկերներ: Այդ 3 ամիսների ընթացքում անկացրած ամեն մի դաս առանձնացել է իր հետաքրքությամբ և գիտելիքներով հարուստ լինելով: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել դասընթացավարներին իրենց մասնագիտական և մարդկային ամենաբարձր որակների համար: Բոլոր դասընթացավարներն էլ շատ դրական ու լավ էին անցկացնում դասերը բայց կուզենամ առանձնացնել ընկեր Աննայի հետ ունեցած դասերը որոնք հաստատ կարող եմ ասել« որ ամբողջ դասընթացի ամենակարևոր ու դրական հատվածն էին:

Արմինե Նիկողոսյան

It's time for SMM դասընթաց

Անչափ շնորհակալ եմ ԲիՕն բիզնես ակադեմիայի ողջ անձնակազմին, հատկապես՝ Լավրենտ Հովսեփյանին, կայուն գիտելիքներ փոխանցելու համար, համբերատար նույն բանը մի քանի անգամ բացատրելու համար.
Ինչպես նաեւ շնորհակալ եմ ձեր միջոցով լավ ընկերներ ձեռք բերելու համար համար։

Դասընթացը տվեց շատ մեծ արդյունք, մեծ գիտելիքներ հետագայում լավ աշխատանք գտնելու հնարավորություն։
Անչափ շնորհակալ եմ

hashvapahutuun-0-ic-dasyntaci-karciq-lusine-exiazaryan

Լուսինե Եղիազարյան

«Հաշվապահություն 0-ից օնլայն դասընթաց

<<Հաշվապահություն 0-ից>> դասընթացի յուրաքանչյուր օրն եղել է շատ արդյունավետ, հագեցած, հետաքրքիր և ուրախ։

Ամենահաճելին այն էր, որ հենց առաջին օրվանից ընկեր Տիգրանը ստեղծեց շատ ջերմ, անկաշկանդ միջավայր և վստահ կարող եմ ասել, որ դասընթացավարի հետ անմիջական և ընկերական փոխհարաբերություններն էլ ավելի հաճելի և արդյունավետ են դարձնում դասընթացը։
Ոչ մի վայրկյան չեմ փոշմանել, որ մասնակցել եմ դասընթացին, ես ձեռք բերեցի և՛ նոր մասնագիտություն, նոր գիտելիքներ, և՛ լավ ընկերներ։ Շնորհակալ եմ շատ, ԲիՕն բիզնես ակադեմիա: Դուք լավագույնն եք։

hashvapahutyan-dasyntaci-usanox-anna-exiazaryan

Աննա Եղիազարյան

«Հաշվապահություն 0-ից դասընթաց

Հաջողելու համար ինքդ քեզ պետք է չորս հարց տաս՝ ինչու՞, ինչու՞ ոչ, ինչու՞ ոչ ես, ինչու՞ ոչ հիմա (Ջիմի Դին)։
Այս խոսքերից ոգեշնչվեցի և ճիշտ ժամանակին գտա Բիօն բիզնես ակադեմիային։ Շնորհակալ եմ ձեր գրագետ թիմին։
Հաշվապահական դասընթացի 5 ամիսների ընթացքում ձեռք բերած գիտելիքները և արդյունքը գերազանցեցին իմ սպասելիքները։ Օնլայն տարբերակը իմ դեպքում շատ հարմար էր։
Անչափ շնորհակալ եմ Լավրենտ Հովսեփյանին, իր Մարդ տեսակին, գիտելիքը ճիշտ մատուցելու, դիմացինին հարազատաբար ընկալելու տեսակին։
Նա հրաշալի դասախոս է և ինձ համար արդեն հարազատ ընկեր։

hashvapahutyan-dasyntaci-usanoxi-photo-luiza-mikoyan

Լուիզա Միկոյան

«Հաշվապահություն 0-ից օնլայն դասընթաց

Գրանցման հայտ

Բազմիցս նկատել եմ SMM մասնագետների պահանջարկը շուկայում և ունենալով գրաֆիկ դիզայների մասնագիտություն, սկսեցի մեծ հետաքրքրություն ունենալ դարի պահանջարկ վայելող մասնագիտություններից մեկի՝ SMM-ի նկատմամբ։
Ծանոթանալով ԲիՕն բիզնես ակադեմիայի կողմից կազմակերպվող դասընթացին, գրանցվեցի, հասկանալով, որ գիտելիքները խորացնելու ու մասնագիտանալու ճիշտ ժամանակն է։ Մեծ ոգևորությամբ ու եռանդով եմ մասնակցել դասընթացին։ Պատճառը շատ պարզ է․ ոչ միայն ընտրել էի հետաքրքիր ու զարգացող մասնագիտություն, այլ նաև դասերն անցնում էին շատ ջերմ, մոտիվացնող միջավայրում ՝ շնորհիվ մեր պրոֆեսիոնալ ու անմիջական դասընթացավար Աննա Տոնոյանի։ ԲիՕնում ուսանելու ամիսների ընթացքում ձեռք բերեցի խորը գիտելիքներ SMM-ի վերաբերյալ, ինչպես նաև մոտիվացիա՝ այդ գիտելիքները աշխատանքում կիրառելու համար։ Հուսով եմ համագործակցելու առիթներ կունենամ։

smm-dasyntac-karciq-nune-adamyan

Նունե Ադամյան

It's time for SMM դասընթաց

Դասընթացը շատ հագեցած ու հետաքրքիր է եղել։ Ես արդեն դասընթացի ընթացքում էնքան գիտելիք ունեի, որ արդեն աշխատում էի երկու պրոյեկտի(բիզնեսի) հետ։ Սիրելի դասընթացավարը՝ Աննան մանրակրկիտ ու հասկանալի էր բացատրում ամեն մի դետալ։ էնպես որ անհնար էր չհասկանալը որեւէ բան։ Դասընթացը եւ տեսական, եւ պրակտիկ առումով շատ հետաքրքիր է անցել։ Շնորհակալություն Տոնոյան Աննային իր գիտելիքները մեզ հետ կիսելու եւ ԲիՕն բիզնես ակադեմիային այս դասընթացին մասնակցելու հնարավորություն տալու համար։

smm-dasyntaci-karciq-arpine-simonyan

Արփինե Սիմոնյան

It's time for SMM դասընթաց

SMM-ի մասին իմացել եմ հիմնականում բլոգերներից, հետո ֆեյսբուքիս էջում սկսեցին հայտնվել գովազդներ ոլորտի մասին մասին: Փնտրելով SMM դասընթացներ, հիմնականում օնլայն տարբերակների էի հանդիպում։ Իսկ ես փնտրում էի օֆլայն դասընթաց։
Իրականում երբեք չէի մտածի, որ այս դասընթացը այսքան մեծ ազդեցություն կարող է ունենալ իմ կյանքում, մինչ դասընթացը չէի հետաքրքրվել մարքեթինգով, իսկ հիմա, որքան խորանում եմ այդ ոլորտում, այնքան սիրահարվում եմ աշխատանքիս։
Մինչ դասընթացը մտավախություններ հիմնականում չեն եղել, քանի որ դեռ խորապես չէի պատկերացնում մասնագիտությունը։ Գրաֆիկի հետ կապված կային որոշ խնդիրներ, իսկ այս դասընթացի դասընթացավարը միակն էր, որ պատրաստակամություն հայտնեց հարցերի դեպքում անպայման օգնել և ուղղորդել։
SMM–ի շնորհիվ կարողացա կյանքումս գտնել երկու սիրելի մասնագիտություններ և համատեղել դրանք։ Շնորհակալ եմ Բիօն թիմին, հատկապես դասընթացավարին՝ Աննային, ամեն հարցում օգնելու և աջակցելու համար։

smm-dasyntac-karciq-ani-varosyan

Անի Վարոսյան

It's time for SMM դասընթաց

Շնորհակալ եմ ԲիՕն Բիզնես Ակադեմիայի ողջ անձնակազմին,մեզ հարուստ գիտելիքներ տալու համար:
Եվ ես վստահ եմ այստեղից ոչ միայն ես,այլ բոլոր ուսանողներն են ավարտում տպավորված,հիշողություններով լի և վստահ ստացած գիտելիքների վրա,որը մեզ տվել է Տիգրան Մինասյանը:
Դասընթացը մեզ հնարավորություն տվեց աճել,զարգանալ,ձեռք բերել և գիտելիքներ և ընկերներ։

hashvapahutyun-o-ic-dasyntaci-karciq-aida-petrosyan

Աիդա Պետրոսյան

«Հաշվապահություն 0-ից » դասընթաց

Անչափ շնորհակալ եմ ԲիՕն Բիզնես Ակադեմիային նման հնարավորություն ստեղծելու համար՝ խոսքս օնլայն դասընթացների մասին է։
Ովքեր դեռ կասկածում են որ կարելի է լիարժեք գիտելիքներ ձեռք բերել օնլայն հարթակում ասեմ, որ ԲիՕն Բիզնես Ակադեմիայի հմուտ, հոգատար, անչափ ուշադիր յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ անձնակազմի հետ անհնարին ոչինչ չկա։
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Լավրենտ Հովսեփյանին, մեզ փոխանցված անգին գիտելիքների, իր ծով համբերատարության համար։ Շնորհակալ ենք հինգ՝ անչափ հետաքրքիր ու հաճելի ամիսների համար

hashvapahutyan-dasyntac-karciq-Ani-zhamkochyan

Անի Ժամկոչյան

«Հաշվապահություն 0-ից » դասընթաց

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԲիOն Բիզնես ակադեմիայի ողջ անձնակազմին:
Ամենաբանիմաց ու պրոֆեսիոնալ դասընթացավարներից Լավրենտ Հովսեփյանի շնորհիվ կարողացա տարբերել դեբետը կրեդիտից, ու հնարավորինս կողմնորոշվել ՀԾ-ի խճճված աշխարհում:
ԲիՕնում ուսանելու 5 ամիսները տվեցին ինձ խորը գիտելիքներ հաշվապահական հաշվառման վերաբերյալ, մոտիվացիա՝ այդ գիտելիքները ներդնելու աշխատանքի մեջ և իհարկե ինքնավստահություն: Այս դասընթացի ընտրված ոչ ֆորմալ ձևաչափը լավագույն արդյունքի գրավականն էր: Բիօնից, որպես ուսանող, հեռանում եմ հաճելի հիշողություններով,իսկ հետագայում, հուսով եմ համագործակցելու շատ առիթներ կունենամ:

Արմինե Պետրոսյան

«Հաշվապահություն 0-ից » դասընթաց

Ունենալով աշխատանքային փորձ հաշվապահական ոլորտում Երեւանում, եւ տեղափոխվելով Գյումրի՝ որոշեցի ավելի խորը ուսումնասիրել հաշվապահի մասնագիտությունը։
Հետաքրքրվելով, թե որտեղ կարելի է ավելի հմտանալ հաշվապահության մեջ որպես մասնագետ` ընտրությունս միանշանակ կանգնեց ԲիՕն բիզնես ակադեմիայի վրա։
7 ամիսներն ինձ տվեցին ինչպես խորը մասնագիտական գիտելիքներ, այնպես էլ հաշվապահական գործիքներին արագ ու արդյունավետ տիրապետելու հմտություններ։
«Հաշվապահություն 0-ից» դասընթացն ավարտելուց հետո որոշեցի ուսումնասիրել նաեւ հանրային հատվածի հաշվապահությունը։ Այսպիսով ձեռք բերեցի նոր հմտություններ եւ կարողություններ հաշվապահության ոլորտում։
Շնորհակալ եմ ԲիՕնի փորձառու ու բանիմաց մասնագետներին՝ Տիգրան Մինասյանին եւ Լավրենտ Հովսեփյանին, ովքեր իրենց գիտելիքներով ու փորձով կիսվեցին մեզ հետ։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ ԲիՕն թիմի մի մասնիկն եմ։

hashvapahutyan-dasyntaci-karciq-arevik-manukyan

Արեւիկ Մանուկյան

«Հաշվապահություն 0-ից » դասընթաց

Շնորհակալություն գրանցման հայտը լրացնելու համար

Մեր մասնագետը հնարավորինս շուտ կապ կհաստատի Ձեզ հետ մնացած մանրամասները ներկայացնելու համար

Շնորհակալություն հայտը լրացնելու համար

Մեր մասնագետը հնարավորինս շուտ կապ կհաստատի Ձեզ հետ։

Ստանալ
խորհրդատվություն

Գրանցման հայտ

Դասընթացից առաջ մյուս աշխատանքների հետ զուգահեռ զբաղվել եմ հաշվետարությամբ ու ցանկություն առաջացավ բուն հաշվապահությամբ եւս զբաղվել։
Քանի որ չունեի համապատասխան կրթություն որոշեցի մասնակցել ԲիՕնի կազմակերպած «Հաշվապահություն 0-ից» դասընթացին։
Դասընթացի ընթացքում հետաքրքրությունս դեպի մասնագիտություն ավելի մեծացավ ու հասկացա, թե իրականում ինչով եմ ուզում զբաղվել։ Տեսական ու գործնական պարապմունքների շնորհիվ սկսեցի ձեռք բերել հաշվապահին անհրաժեշտ բոլոր մասնագիտական հմտությունները։
Գրագետ կազմակերպված դասընթացի շնորհիվ հիմա աշխատում եմ որպես հաշվապահ։
Անչափ շնորհակալ եմ Լավրենտ Հովսեփյանին՝ գիտելիքների ու միշտ օգնելու պատրաստակամության համար։

hashvapahutyun-0-c-dasyntac-karciq-susanna-khachatryan

Սուսաննա Խաչատրյան

«Հաշվապահություն 0-ից » դասընթաց