Սոֆթ սքիլս թեստ․ պարզիր՝ որքանով են զարգացած հաղորդակացման ու թիմային հմտություններդ
Որքան էլ որ մասնագիտական գիտելիքներն ու փորձը կարևոր են աշխատանքի մեջ, միևնույնն է, որոշիչ դերը հաճախ խաղում են սոֆթ սքիլերը՝ հաղորդակցման, թիմային աշխատանքի, դիմացինների հանդեպ էմպատիայի և առաջնորդելու հմտությունները։
Ահա մի կարճ թեստ, որը կօգնի հասկանալ՝ ինչպիսին ես թիմում և որքանով են զարգացած քո սոֆթ սքիլերը։
Ընտրիր այն տարբերակը, որն ամենից շատ է համապատասխանում քեզ
(հիշիր՝ պատասխաններում ճիշտ կամ սխալ տարբերակներ չկան):
Երբ թիմում առաջանում է տարաձայնություն՝
1️⃣ a Փորձում եմ հասկանալ բոլոր կողմերին և գտնել լուծում, որը կգոհացնի բոլորին
b Նախընտրում եմ լռել՝ ավելորդ վեճերից խուսափելու համար
c Պնդում եմ իմ կարծիքը մինչև վերջ
2️⃣Երբ տեսնում ես, որ թիմակիցդ սխալվել է՝
a Խոսում եմ նրա հետ անձամբ և առաջարկում օգնություն
b Թողնում եմ, որ ինքնուրույն հասկանա իր սխալը
c Ասում եմ թիմի առաջ, որպեսզի այլևս չկրկնվի
3️⃣ Երբ պետք է ներկայացնես նախագիծը կամ գաղափարը՝
a Վստահ ներկայացնում եմ ու պատրաստ եմ պատասխանել հարցերի
b Անհանգստանում եմ, որ հանկարծ ինչ-որ բան կմոռանամ
c Փորձում եմ հանձնարարել ուրիշին
4️⃣ Երբ թիմն ընկճված է՝
a Փորձում եմ ոգեշնչել, կիսվել մեր գրանցած հաջողություններով
b Ասում եմ՝ «մի մտահոգվեք, կանցնի»
c Շարունակում եմ իմ գործը՝ առանց միջամտելու
5️⃣ Երբ նոր աշխատակից է միանում թիմին՝
a Օգնում եմ ինտեգրվել, ծանոթացնում մյուսների հետ
b Սպասում եմ, որ ինքն իրեն հարմարվի ու ինտեգրվի թիմին
c Շարունակում եմ իմ աշխատանքը՝ առանց ուշադրություն դարձնելու
Արդյունքները
Ավելի շատ “a” պատասխաններ- դու ունես լավ զարգացած սոֆթ սքիլեր, ազատ ես մարդկանց հետ շփումների ընթացքում, կարողանում ես լսել, առաջնորդել և աջակցել թիմին։
Ավելի շատ “b” պատասխաններ- դու խուսափում ես կոնֆլիկտներից և նախընտրում ես աշխատել հանգիստ միջավայրում։ Ժամանակն է զարգացնելու հաղորդակցման հմտությունները և ինքնաարտահայտումը։
Ավելի շատ “c” պատասխաններ- դու նախաձեռնող ես, բայց երբեմն չափից ավելի կատեգորիկ ու հստակ՝ սեփական որոշումներում։ Փորձիր ավելացնել էմպատիա և լսելու ունակություն՝ ավելի լավ թիմակից լինելու համար։
Սոֆթ սքիլերը այն հմտություններն են, որոնք մենք կարող ենք ձևավորել ու զարգացնել փորձով ու ինքնակրթությամբ։
Եթե ուզում ես դառնալ թիմում վստահելի մասնագետ և առաջնորդ, սկսիր հետևել քո վարքագծին, լսել կարծիքներ ու հաղորդակցվել առանց սթրեսի։