3 նշան, որոնք առաջին մի քանի դասի ընթացքում ցույց են տալիս ուսանողը կդառնա մասնագետ թե ոչ
Դասախոսների փորձը ցույց է տալիս՝ առաջին 4 դասը բավարար է հասկանալու համար՝ ուսանողը պարզապես հետաքրքրված է ոլորտով, թե իրականում պատրաստ է մասնագետ դառնալու։
Ահա 3 նշան, որ «մատնում են» ուսանողին առաջին մի քանի դասի ընթացքում։
Նշումներ անում է ոչ միայն լսածի մասին, այլև այն ամենի, ինչ չի հասկացել
Ուսանողները սովորաբար նշումներ են անում՝ նյութը հիշելու համար։
Իսկ ապագա մասնագետը նշումներ անում է՝ իր բացերը պարզելու համար։
Այն պահը, երբ ուսանողը չի ամաչում նշել՝
- որտեղ է խճճվել,
- ինչն է իրեն անհասկանալի,
- ինչ է պետք ավելին հասկանալու համար,
ցույց է տալիս մեկ բան՝ նա ուսումնասիրում է մասնագիտություն խորությամբ, ոչ թե մակերեսային։
Գործնական առաջադրանքներից չի խուսափում, նույնիսկ եթե գիտի, որ սխալվելու է
Առաջին շաբաթվա գործնական ու տնային աշխատանքները սովորաբար բարդ են թվում, և հենց այդտեղ երևում է ուսանողի մոտիվացիան։
Այն ուսանողը, ով չի խուսափում փորձել, նույնիսկ եթե վստահ չէ արդյունքի մեջ, միշտ արագ է առաջ գնում։ Սխալների նկատմամբ այս առողջ վերաբերմունքը հենց այն է, ինչից սկսվում է մասնագիտական աճը:
Հարցեր է տալիս
Նոր բան սովորելիս հարցեր չունենալն անհնար է, բայց շատերը չեն բարձրաձայնում իրենց մոտ առաջացած հարցերը վախելանով, որ դրանք կարող են թվալ շատ պրիմիտիվ, պարզ եւ կարող են իրենց անհարմար դրության մեջ դնել։ Արդյունքում դասերն անցնում են, իսկ ուսանողը մնում է շատ իր համար հարցական մնացած թեմաների հետ միայնակ։
Առաջին մի քանի դասի ընթացքում երևացող այս երեք հատկանիշը գրեթե միշտ ուղղակի կապ ունեն ապագա արդյունքների հետ ու նշանն են այն բանի, որ ուսանողը իսկապես եկել է գիտելիք ստանալու ու որպես գիտակ մասնագետ ավարտելու համար: