Work-Life Blend․ ինչպես համատեղել աշխատանքն ու անձնական կյանքը առանց մեղքի զգացում ունենալու
Քե՞զ էլ է թվում, որ օրը չի բավականացնում, գործերն ու անձնական պարտականությունները կուտակվում են, իսկ դու չես հասցնում ոչինչ լիարժեք անել:
Աշխատանքի ու անձնական կյանքի սահմանը գնալով խառնվում է:
Այստեղ է առաջ գալիս work-life blend կոչվող մոտեցումը։ Այն ավելի հեշտ իրագործելի մոտեցում է, որը փոխարինում է work-life balance-ին:
Եթե balance-ը ենթադրում է խիստ բաժանում՝ «այս ժամերին աշխատում եմ, այս ժամերին՝ միայն անձնական գործերով եմ զբաղվում», ապա blend-ը առաջարկում է այլ տարբերակ։ Համաձայն դրա, կյանքը այդքան էլ խիստ բաժանված չէ․ կարելի է հեշտ անցնել աշխատանքից անձնական գործերին ու հակառակը՝ առանց կոշտ սահմանների:
♦Ինչպես կիրառել work-life blend-ը առօրյայում
Կազմիր ճկուն ժամանակացույց
Կոնկրետ ժամեր սահմանելու փոխարեն փորձիր ունենալ անելիքների ցանկ, որոնք պետք է ավարտես օրվա ընթացքում։ Կարևորը ոչ թե ժամերն են, այլ արդյունքը:
Միավորիր գործերը
Օրինակ՝ եթե ունես զանգ հաճախորդի հետ, դա կարելի է անել զբոսնելու ընթացքում։ Կամ լսել մասնագիտական փոդքասթ, մինչ տան գործերն ես անում:
Սահմանիր առաջնահերթություններ
Օրվա սկզբում որոշիր՝ որոնք են այն 2-3 գործերը, որոնք անպայման պետք է ավարտին հասցնես։ Մնացածը կարող է սպասել։
Օգտագործիր ազատ 5-10 րոպեները
Նույնիսկ եթե ունես ընդամենը 5-10 րոպե, օգտագործիր դրանք․ կարող ես կարդալ, զանգ կատարել կամ պատասխանել հաղորդագրությունների: Փոքր քայլերը ևս առաջընթաց են։
Երբեմն շեղվիր աշխատանքից
Աշխատանքից մի փոքր շեղվելը օգտակար է: Օրինակ՝ կես ժամ զբաղվիր անձնական գործերով, հետո անցիր աշխատանքի։ Դա ոչ թե խանգարում է, այլ թարմացնում է ուղեղը։
Ի՞նչ կտա քեզ work-Life Blend մոտեցումը
- Ավելի քիչ կենթարկվես սթրեսի, քանի որ չես փորձի ամեն ինչ խիստ բաժանել
- Ավելի արդյունավետ կաշխատես ու շատ բան կհասցնես ավարտին, քանի որ օրվա անգամ փոքր ազատ պահերը ճիշտ կօգտարգործես
- Ավելի մեծ ազատություն ու ինքնուրույնություն կունենաս
Աշխատանքն ու անձնական կյանքը լիովին բաժանել գրեթե անհնար է:
Բայց հնարավոր է դրանք համատեղել այնպես, որ չզգաս քաոս ու ժամանակի մշտական պակաս: Work-life blend-ը հենց այդ լուծումն է: