Նոր սկզիբ=վախ- 5 միտք, որոնք դու պետք է իմանաս եթե վախենում ես
Յուրաքանչյուր նոր սկիզբ իր հետ բերում է անհանգստություն, անորոշություն և վախ։
Անկախ նրանից՝ սկսում ես նոր մասնագիտություն, նոր աշխատանք կամ ուղղություն, միշտ տանջում է մեկ հարց՝ «Կկարողանա՞մ»։
Այդ հարցն առաջանում է գրեթե բոլորի մոտ։
Տարբերությունն այն է, թե ինչպես ենք մենք արձագանքում այդ ամենին:
5 միտք, որոնք արժե հիշել, երբ վախը քեզ կանգնեցնում է:
[1. Վախը նշան է, որ դու առաջ ես շարժվում:]
Եթե երբեք չես վախենում, նշանակում է՝ քեզ չես հանում հարմարավետության գոտուց։
Վախը շատ հաճախ ցույց է տալիս, որ դու մոտենում ես մի բանի, որը կարող է փոխել կյանքդ՝ դեպի լավը։
Ուղղակի շարժվիր, որովհետև հենց գործելն է ամենաշատ թուլացնում վախը։
[2. Տեղեկացված լինելը նվազեցնում է անհայտից վախը:]
Մենք ավելի շատ վախենում ենք այն բանից, ինչը չենք հասկանում։
Իսկ երբ նախապես ուսումնասիրում ես, հավաքում ես ինֆորմացիա, ավելի լավ ես հասկանում նոր ուղղության պահանջները, գործընթացն ու հաջորդ քայլերդ, ապա անորոշությունն այլևս այդքան վախեցնող չի թվում։
Որքան լավ գիտես, թե ինչ է սպասվում, այնքան հեշտ է անել առաջին քայլը։
[3. Փոքր քայլերն ավելի կարևոր են, քան մեծ պլանները:]
Մեծ նպատակները չեն իրականացվում միանգամից։
Դրանք սկսվում են շատ փոքր գործողություններից։
Ոչինչ մի՛ բարդացրու, պարզապես շարժվիր առաջ: Այսօր արա մի փոքր քայլ՝ թեկուզ շատ փոքր։
Դա էլ արդեն սկիզբ է, իսկ սկիզբն ամենակարևորն է։
[4. Սխալվելը բնական է, և բոլորն անում են դա:]
Բոլորն էլ սխալվում են։
Ավելին՝ նրանք, ովքեր այսօր հաջողակ են, շատ ավելի են սխալվել, քան դու այսօր փորձում ես։
Սխալը փակ դուռ չէ, այլ ուղղություն ցույց տվող ցուցանակ։ Մի ընկճվիր՝ ուղղակի սովորիր, ուղղիր և շարունակիր։
[5. Հիշիր, որ ժամանակը չի սպասում:]
Քանի դեռ դու զբաղված ես ինքդ քո վրա կասկածելով, մտածելով ժամանակն անցնում է ու այն ինչը այժմ քեզ կարող է մեծ բավականություն պատճառել, հետո կարող է կորցնել իր կարեւորությունը։
Վախը բնական է, իսկ կանգ առնելն՝ ընտրություն։ Ընտրիր այն ինչը երկարաժամկետում ձեզ նոր մակարդակ է տեղափոխելու։