Մասնագետներ, ովքեր կարող են օգտագործել AI-ն իրենց աշխատանքում
Կրթական
Արհեստական բանականության զարգացման մասին մտքերը երբեմն վախեցնում են:
Ապագան 100% ճշտությամբ կանխատեսել մենք չենք կարող, իսկ ներկայի համար AI-ը բավականին մեծ հնարավորություններ է տալիս։
Հատկապես որոշ մասնագետների:
Իրականում արհեստական բանականությունից վախենալ պետք չէ, հակառակը պետք է հասկանալ՝ ինչ օգուտ այն կարող է տալ ձեր մասնագիտության շրջանակներում ու սկսել կիրառել դրանք։
Քանի որ գործիքները շատ-շատ են, մենք փորձել ենք առանձնացնել այն հիմնականները, որոնք ամենաշատն են սիրվել մասնագետների կողմից։
Սկսենք SMM մասնագետի ու AI հարաբերություններից:
Ահա մի քանի գործիք, որոնք հենց մեր մասնագետներն են խորհուրդ տալիս՝
- Առաջին տեղում միանշանակ Chat GPT-ն է, որը օգնում է տեքստեր գրելու, ինչպես նաեւ կոնտենտ պլան մշակելու հարցում։ Ամենակարեւորը պետք է սովորել Chat GPT-ին ճիշտ հարցեր տալ ու նաեւ գնահատել տրված պատասխանների պիտանելիությունը տվյալ խնդրի լուծման շրջանակներում։ Այս դեպքում ստացած արդյունքը կարող է զարմացնող լինել:
- Հաջորդ գործիքը WRITESONIC, որը գեներացնում է պոստերիի մտքեր, շարադրում ազդեցիկ տեքստեր, օպտիմալացնում դրանք եւ այլն։
Գրաֆիկ դիզայների աշխատանքներից մի քանիսը եւս կարելի է վստահել արհեստական բանականությանը, օրինակ՝
- Midjourney-ն կարող է օգնել ձեր տեքստային մտահաղացումների հիման վրա գեներացնել նկարներ։
- Brandmark-ը ստեղծում է լոգոներ, բրենդինգի տարրեր, նույնիսկ UI փաթեթներ, պատրաստի գաղափարների։
Ծրագրավորողների բախտը շատ է բերել AI-ի հարցում՝
- Copilot-ը կարող է գրել կոդեր՝ ձեր տված տեքստի հիման վրա՝ բոլոր ծրագրավորման լեզուների համար։ Թարգմանում է կոդը մի ծրագրավորման լեզվից մյուսը եւ այլն: Նույն ֆունկցիան է կատարում նաեւ Tabnine-ը:
- Ծրագրավորողների աշխատանքում մեծ նշանակություն ունի նաեւ ChatGPT-ին։ Այն կարող է 0-ից հավաքել կոդ՝ ցանկացած ծրագիր կամ վեբ կայքի էջ ստեղծելու համար, գտնում է ձեզ անհրաժեշտ ինֆորմացիան համացանցից։
Հաջորդ մասնագետը ում կարող է արհեստական բանականության գործիքները, որեւէ կերպ օգնել, դա HR մասնագետն է:
- Unislide-ում կարող եք ստեղծել տարբերվող պրեզենտացիաների, վիկտորինաներ սթաֆի համար, հետեւել թե ովքեր են մասնակցել, ովքեր բաց թողել։