Ինչի՞ց սկսել, եթե ուզում ես հաշվապահություն սովորել։ Խորհուրդներ ԲիՕնի հաշվապահներից
Կրթական
Արդեն ընտրել եք դասընթացը, որին ցանկանում եք մասնակցել, կողմնորոշվել եք, որ հենց հաշվապահությունն է ձեր մասնագիտությունը։
Շատ կարեւոր է , որ հասել եք այս որոշմանը, բայց մենք նաև գիտենք, թե ինչքան կարևոր է նոր ոլորտ մուտք գործող ուսանողների համար, երբ խորհուրդներ են լսում տվյալ ոլորտում արդեն բավականին կայացած մասնագետների կողմից.
երբ, ինչ և ինչպես անել՝ հաջողության հասնելու համար։
Հենց այդ նպատակով էլ այսօր ԲիՕն թիմի հաշվապահները, ովքեր սովորել են հենց մեր ակադեմիայում, արդեն որպես կայացած ու պրոֆեսիոնալ մասնագետներ կկիսվեն իրենց խորհուրդներով ձեզ հետ՝
Դիանան, մեր հաշվապահական թիմի մենեջերը Ձեզ խորհուրդ է տալիս՝
- Կարողացեք տեսական գիտելիքները լիարժեք սովորել եւ միշտ խորհրդակցեք լավագույն մասնագետների հետ՝ ավելի գիտելիքները ամրապնդելու համար
- Սկսեք կարիերան պրակտիկաների մասնակցելով՝ այն մասնագիտական աշխատանք սկսելու հաջող տարբերակներից մեկն է
Մեր հաշվապահական թիմից Քրիստինեն, ով դպրոցական տարիներին է եկել հաշվապահություն սովորելու մեզ մոտ խորհուրդ է տալիս՝
- եթե հստակ որոշել եք որ մասնակցելու եք դասընթացին, երբեք ու երբեք հետ չկանգնեք այդ քայլից, նույնիսկ կախված գրաֆիկի ծանրաբեռնվածության հանգամանքից։ Ձեր դիմաց մի ստեղծեք արհեստական պատնեշներ՝ մասնագիտանալու համար, եթե իհարկե համոզված եք որ այն ձեր մասնագիտությունն է.
Իսկ Էդգարի խորհրդով՝
- Մի քանի հմտություն պետք է ձեռք բերել, լավ ու պրոֆեսիոնալա հաշվապահ դառնալու համար՝
- տեխնիկական հմտություններ, որոնք հենց դասընթացի ընթացքում պետք է ուսումնասիրել
- մանրամասների նկատմամբ ուշադրություն
- ժամանակի կառավարում
- աշխատանքայիյն առաջադրանքների պլանավորում ու առաջնահերթությունների սահմանում