Ինչպե՞ս մտապահել սովորածը երկար ժամանակահատվածում
Կրթական
Ամենատարածված խնդիրը, որը միավորում է մեզ բոլորիս։
Այսօր ինչ-որ տեղ ինչ-որ հետաքրքիր բան էինք կարդացել, բայց թե կոնկրետ ինչ կամ ինչ ձեւակերպմամբ՝ չենք հիշում։
Երբեմն ամեն ինչ կարող է ավելի մեծ խնդիրներ առաջացնել։
❗Քննության նախորդ օրը զգում ենք, որ կարդացած նյութերի մեծ մասը չենք կարող մտաբերել։
Չնայած նրան, որ մեղմ ասած բավականին շատ էինք կարդացել։
Որն է այս ամենի պատճառը, եւ ինչ կարող ենք անել նախկինում ունեցած նախանձելի հիշողությունը հետ բերելու համար։
Իրականում պատճառները շատ են, բայց ամենատարածված պատճառը հենց ամենաօբյեկտիվ ու ցավոք որեւէ բանով չչեզոքացվող պատճառն է.
օրվա կտրվածքով մեր ստացած ինֆորմացիան ահռելի քանակության է հասնում.
Պատկերացրեք, ինչ տեղի կունենար, եթե այն ամենն ինչ մենք օրվա ընթացքում տեսնում կամ լսում ենք անդառնալիորեն մնար մեր հիշողության մեջ։
Դժվար թե դրան որեւէ մեկս դիմանայինք։
Այնպես որ մեզ մնում է սա ընդունել որպես անհերքելի փաստ ու անցնենք մեր խնդրի գործնական մասին։
Ի՞նչ անել անհրաժեշտ ինֆորմացիան երկարաժամկետում հիշելու համար։
- Մի արեք անգիր ինֆորմացիան, եթե չունեք փայլուն հիշողություն։ Ցանկացած ինֆորմացիա մտապահելու լավագույն տարբերակը դրա գործնական կիրառությունը պատկերացնելը կամ հասկանալն է։ Կապեք ինֆորմացիան իրավիճակների կամ պրոցեսների հետ։ Նման ձեւով հետագայում ձեզ ավելի հեշտ կլինի անհրաժեշտ պահին խոսել տվյալ թեմայի մասին։
- Ամեն օր ամփոփեք ձեր օրը՝ քայլ առ քայլ հիշելով ձեր գործողությունները, հանդիպած մարդկանց, այցելած վայրերը արթնանալու պահից սկսած ճիշտ հերթականությամբ։ Այսպես դուք կմարզեք ձեր հիշողությունը։
- Ցանկացած նյութ ուսումնասիրելիս առավելագույնս կենտրոնացեք տվայլ աշխատանքի վրա։ Անջատեք ձեզ շեղող բոլոր միջոցները՝ համակարգիչը, հեռախոսը, խնդրեք ձեր մտերիմներին մի ժամվա ընթացքում ոչ մի հարցով ձեզ չանհանգստացնել։ Շեղվելն ու կոնտեքստից կտրվելը ինֆորմացիան ամբողջությամբ չյուրացնելու գլխավոր պատճառներից են։